29.03.2024
Թուրքիայում ՌԴ-ից գնված С–400–ները ՆԱՏՕ-ի համար մեծ սպառնալիք կներկայացնեն. գեներալ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան հարցը Թուրքիան չի գնա ՀՀ–ի հետ մերձեցման. քաղաքագետ

Արդի Թուրքիայի ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Ամուր Գաջիևը հայտարարել է, որ Թուրքիայի ու ՀՀ–ի միջև արձանագրությունները 2009թ.–ին ստորագրվել են ԵՄ–ի ու ԱՄՆ–ի ճնշման տակ, փոխանցում է moscow-baku.ru–ն։


Նա նշել է, որ այդ ժամանակ Թուրքիան ձգտնում էր անդամակցել ԵՄ–ին ու Դավութօղլուի «Զրո խնդիր հարևանների հետ» ռազմավարության շրջանակներում ԱՆկարան ակտիվորեն փորձում էր հարաբերություններ կարգավորել ՀՀ–ի, Կիպրոսի, Հունաստանի հետ։


Ըստ նրա, այժ,մ Թուրքիայի վերաբերմունքն ԵՄ–ի հանդեպ փոխվել է ու Անկարան կենտրոնացած է Մերձավոր Արևելքի`Սիրիայի ու Իրաքի վրա։ Թուրքիան այժմ ՀՀ–ի համար «ժամանակ չունի»։ Նրա խոսքով, արձանագրությունները չէին կարող կյանքի կոչվել, քանի որ առկա է ղարաբաղյան հակամարտությունը։ Արդրբեջանը Թուրքիայի համար եղբայրական պետություն է`Թուրքիան չէր ստորագրի ՀՀ–ի հետ արձանագրությունները`հարվածելով Ադրբեջանի շահերին։


Նա հավելել է, որ ՀՀ–ի համար ավելի ձեռնտու էին այդ արձանագրությունները, քանի որ Թուրքայի հետ դիվանագիտական կապերի հաստատումն ու սահմանների բացումը թույլ կտար ՀՀ–ին ներգրավել տարածաշրջանային նախագծերին։

Ո՞վ է Forbes-ի միլիարդատերերի ցուցակում առաջին անգամ հայտնված ազգությամբ հայ կինը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար