28.03.2024
ՌԴ–Վրաստան վիզային ռեժիմի մեղմումը կապված է քաղաքական կամքի հետ. փորձագետ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Թուրքիայում ՌԴ-ից գնված С–400–ները ՆԱՏՕ-ի համար մեծ սպառնալիք կներկայացնեն. գեներալ

Անկարայի կողմից Մոսկվայից գնված ռուսական Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգը, գտնվելով Թուրքիայի տարածքում, մեծ սպառնալիք կներկայացնի ՆԱՏՕ ռազմական համակարգի համար։ Այս մասին հայտարարել է Վաշինգթոնում աշխատանքային այցով գտնվող ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի գեներալ Պյոտր Պավելը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։


«Դեռեւս պահպանվում է ռազմական այն գնահատականը, որի համաձայն՝ С-400–ները համատեղելի չեն ՆԱՏՕ–ի ինտեգրված համակարգի հետ։ Այդ պատճառով, եթե համակարգն, այնուամենայնիվ, ձեռք բերվի, այն առանձնացված կօգտագործվի։ Բայց նույնիսկ որպես չինտեգրված համակարգ այն մեծ սպառնալիք կներկայացնի Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ–ի համար։ Թուրքիան, իհարկե, ազատ է սարքավորումների ընտրության հարցում, բայց ցանկացած որոշում, լինի դա անհատական, թե՛ պետական, կունենա հետեւանքներ»,–հայտարարել է չեխ գեներալը։


«Այս համակարգը չի կարելի վաճառել որպես Կալաշնիկովի ավտոմատ։ «Կալաշնիկովը» կարող է օգտագործվել հենց հաջորդ օրը, իսկ С-400–ի պարագայում պետք է ռուսական փորձագետների թիմ, որը կօգնի տեղակայել այն եւ շահագործման հանձնել, լրացնել տվյալների բազան։ Դժվար է պատկերացնել, որ ՆԱՏՕ փորձագետները կարող են մի քանի ամիս գտնվել Ռուսաստանի տարածքում եւ լրացնել տվյալների բազան, նույնքան դժվար է պատկերացնել, որ ռուսական փորձագետները կարող են գտնվել Թուրքիայի տարածքում եւ տվյալներով համալրել ՆԱՏՕ համակարգը»,–նշել է նա։


Նշենք, որ Թուրքիան և Ռուսաստանը 2020 թ. պատրաստվում են ևս մեկ С-400 ՀՕՊ համակարգերի մատակարարման շուրջ պայմանագիր կնքել: Այդ մասին հայտնել էր ռոսւաստանցի մի դիվանագետ, ում անունը չի հրապարակվում, գրել էր Սպուտնիկը: С-400-ների առաջին խմբաքանակի մատակարարման վերաբերյալ ռուս-թուրքական պայմանագրով ՀՕՊ համակարգերի 4 մարտկոցներից 2-­ը Թուրքիային կմատարարարվեն 2020 թվականին: Պայմանագրի արժեքը կազմել էր 2.5 մլրդ դոլար:


Վերջերս, ըստ թուքական մամուլի հաղորդումների, ԱՄՆ-ն բացահայտ սպառնացել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել՝ կոչ անելով հրաժարվել Անկարային ռուսական C-400 զենիթա-հրթիռային համալիրների ձեռք բերումից:


Ավելի վաղ հայտնի դարձավ, որ այս տարվա հունվարի 29-ից ԱՄՆ նախագահը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել աշխարհի յուրաքանչյուր պետության ֆիզիկական անձանց, կազմակերպությունների կամ ընկերությունների դեմ, որոնք «էական» ծավալի ռազմական գործարքներ կկնքեն Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիրի ձեռնարկությունների հետ։ Այդ ցանկում են հայտնվել ռուսական պաշտպանական 39 ձեռնարկություն եւ հետախուզական կառույց։


Ցանկի կեսը զբաղեցնում են «Ростех» ընկերության կազմում ընդգրկված ձեռնարկությունները, այդ թվում՝ սպառազինությունների ներկրման եւ արտահանման պետական մոնոպոլիստ «Рособоронэкспорт»-ը։ Ցուցակում են ընդգրկված նաեւ Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը, Արտաքին հետախուզության ծառայությունը եւ ԶՈւ-ի Գենշտաբի գլխավոր վարչությունը։

Քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան հարցը Թուրքիան չի գնա ՀՀ–ի հետ մերձեցման. քաղաքագետ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար