29.03.2024
Հայաստանի խորհրդարանականների այցը ԱՄՆ «պատմական» է որակվել
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Եվրախորհրդարանը որոշել է Ադրբեջան եւ Ռուսաստան դիտորդներ չուղարկել

Եվրախորհրդարանը դիտորդներ չի ուղարկի Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահական ընտրություններին: Այս մասին ասվում է ժողովրդավարության աջակցության եւ ընտրությունների համակարգման պատգամավորական խմբի համանախագահներ Դեւիդ Մաքալիսթերի եւ Լինդա Մաքեւենի հայտարարության մեջ, հաղորդում է DW-ն:


Փաստաթղթում նշվում է, որ Եվրախորհրդարանը չի հետեւելու ընտրական գործընթացին, եւ, հետեւաբար, չի մեկնաբանի ոչ գործընթացը, ոչ ընտրությունների արդյունքները: Սա չի հանձնարարվել Եվրախորհրդարանի որեւէ անդամի, հետեւաբար, եթե որեւէ եվրոպացի պատգամավոր որոշի ընտրություններին հետեւել, նա դա կանի բացառապես սեփական նախաձեռնությամբ եւ ոչ թե Եվրախորհրդարանի անունից:


«Պաշտոնական ռուսական կազմակերպությունների՝ ճանապարհային եւ որոշ միջազգային դիտորդների տեղավորման ծախսերը հոգալու առաջարկը հակասում է դիտորդական հիմնարար էթիկային», - ընդգծել են պատգամավորները:


Ադրբեջանում ընտրությունների վերաբերյալ Եվրախորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը կներկայացվի ԵՄ եւ Բաքվի հարաբերությունների մասին զեկույցում, որը ամառային արձակուրդներից առաջ Եվրախորհրդարանի լիագումար նիստում պետք է ընդունվի:


Ռուսաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2018-ի մարտի 18-ին, իսկ Ադրբեջանում՝ 2018 թվականի ապրիլի 11-ին:

Իրանը եւ Չինաստանը երկաթուղու շինարարության մասին համաձայնագիր են ստորագրել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար