20.04.2024
Մայիլյանը Կասպշիկի հետ քննարկել է ԼՂ հակամարտության առաջնագրծում տիրող իրավիճակը
prev Նախորդ նորություն

ՀՀ ապագա կառավարության կազմը. «անվերահսկելի» վարչապետ, 3 փոխվարչապետ եւ 17 նախարար

Հայաստանի Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։


Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ համաձայն նախագծի՝ կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետից և 17 նախարարից։ Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ այլևս չի լինելու միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը:


«Վարչապետը կարող է զրկվել իր լիազորությունները կատարելուց, եթե կորցնում է քաղաքացիությունը, ձեռք է բերում այլ երկրի քաղաքացիություն կամ էլ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջներն է խախտել։ Վարչապետը նաև կարող է զրկվել իր լիազորություններից, եթե ընտրվելուց հետո 5-օրյա ժամկետում կառավարության կազմավորման համար անհրաժեշտ թվով թեկնածուներ չներկայացնի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Հարությունյանը։


Հստակեցվել է նաև կառավարությանը, նախարարություններին և վարչապետին ենթակա մարմիններ շրջանակը: Վարչապետին ենթակա մարմիններն են ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը, պետական պահպանության ծառայությունը և պետական վերահսկողության ծառայությունը:


Համաձայն վերջերս ներկայացված երկու օրենսդրական նախաձեռնությունների՝ Հայաստանում խորհրդարանական համակարգին անցնելու շղարշի ներքո շարունակվում են իշխանությունը մեկ մարդու՝ ապագա վարչապետի, ձեռքում գերազանցապես կենտրոնացնելուն ուղղված քայլերը: Բացի այն, որ երկրի կարեւորագույն չորս ուժային կառույցները՝ Ազգային անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունը, Պետական պահպանության ծառայությունը, Պետական վերահսկողական ծառայությունը, նոր օրենսդրական փոփոխություններով լինելու են բացառապես վարչապետի ենթակայության ներքո, այժմ էլ կառուցվածքային փոփոխությունների է ենթարկվում Անվտանգության խորհուրդը:


Ըստ «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքի նախագծի, ԱԱԽ-ն վերածվում է միայն վարչապետին ենթակա պետական կառավարման մարմնի՝ դուրս մղելով դրա կազմից ոչ միայն արարողակարգային ու ներկայացուցչական գործառույթներ ունեցող երկրի նախագահին, այլեւ Ազգային ժողովի նախագահին, որն ի պաշտոնե պետության երկրորդ դեմքն է լինելու: Ստացվում է, որ խորհրդարանական կառավարման համակարգում, պետության անվտանգության խնդիրների քննարկմանը մասնակից չի կարող դառնալ խորհրդարանի նախագահը:


Փոխարենը կազմում են լինելու առաջին փոխվարչապետը, փոխվարչապետերը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:


Համաձայն օրենքի նախագծի, Անվտանգության խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, վարչապետի առաջարկությամբ կարող է քննարկել ՀՀ անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր: Անվտանգության խորհրդի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով եւ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:


Անվտանգության խորհուրդը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով՝ խորհրդատվական բնույթի որոշումներ:

«Ռոսսելխոզնադզոր»-ը Հայաստանից ուղարկված 250 կգ ելակը հետ է ուղարկել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel