29.03.2024
Washington Post–ը տեղեկացել է Ասադի բանակի վրա նոր հարձակում գործելու ԱՄՆ պլանների մասին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Թրամփի սկանդալային քայլը. ԵՄ-ն, ԱՄՆ-ն եւ Չինաստանն առեւտրային պատերազմի շեմին են

Եվրամիությունը պատասխանում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ալյումինի եւ պողպատի ներմուծման համար նոր ու ավելի բարձր մաքսային սակագներ սահմանելու որոշմանը, որը մեծ դժգոհությունների ալիք է բարձրացրել աշխարհում:


Եվրոպական հանձնաժողովը, որ հանդիսանում է Եվրամիության գործադիր մարմինը, առաջարկել է ԱՄՆ-ից Եվրամիություն ներկրվող որոշ ապրանքների նկատմամբ 25 տոկոսանոց մաքսատուրք սահմանել:


Ինչպես հայտնում է Bloomberg-ը, եվրոպական գերատեսչության ցուցակում ներառվել են հետեւյալ ապրանքները՝ պողպատ, ջինս, կոշիկ, մոտոցիկլետ, բրինձ, բուրբոն, նարնջի հյութ: Նշվում է, որ ԵՀ-ն մտադիր է մաքսատուրք սահմանել 2.8 մլրդ եվրոյի ամերիկյան ապրանքների համար:


Հիշեցնենք, որ Թրամփի ալյումինի եւ պողպատի ներմուծման համար նոր մաքսային սակագներ սահմանելու որոշումը հարուցել էր հատկապես Չինաստանի դժգոհությունը:


Թրամփը նախատեսում է 25 տոկոսով մեծացնել պողպատի եւ 10 տոկոսով՝ ալյումինի ներմուծման սակագները, որը դժգոհություն է առաջացրել Չինաստանի իշխանությունների կողմից: Չնայած այս որոշման հիմնական շարժառիթը ամերիկա-չինական հարաբերություններն են, սակայն որոշումը մտահոգություն է առաջացրել նաեւ այլ տերությունների շրջանում:


Այն կազդի նաեւ Կանադայի եւ եվրոպական երկրների վրա, որոնք զգուշացրել են, որ այս ուղղությամբ ստիպված են լինելու դիմել հակաքայլերի, գրում են ամերիկյան լրատվամիջոցները:


Ավելի վաղ Չինաստանի փոխարտգործնախարար Ժանգ Յեսուինը հայտարարել է, որ Պեկինը թույլ չի տալու իր առեւտրային շահերի ոտնահարում:


«Չինաստանը չի ցանկանում առեւտրային պատերազմ ԱՄՆ-ի հետ, սակայն չենք պատրաստվում անգործ նստել, եթե ոտնահարվեն Չինաստանի շահերը»,- հայտարարել է փոխարտգործնախարարը Չինաստանում օրենսդիրների տարեկան համագումարից առաջ հրավիրված մամլո ասուլիսին:


Փոխարտգործնախարար Ժանգը, ով նախկինում հանդիսացել է Չինաստանի դեսպանն ԱՄՆ-ում, ընդգծում է, որ երկու կողմերի շահերից է բխում հարգել եւ ճիշտ գնահատել միմյանց ռազմավարական նպատակները, ինչպես նաեւ պահպանել ամերիկա-չինական հարաբերությունները:


«ԱՄՆ-Չինաստան առեւտրային հարաբերությունները հենվում են փոխշահավետության եւ համագործակցության վրա: Հաշվի առնելով երկու երկրների միջեւ առեւտրի չափը, իսկ անցած տարի այն անցավ 580 միլիարդ դոլար ցուցանիշը՝ բնական է, որ կարող են առաջանալ որոշ խնդիրներ»,- նշում է փոխարտգործնախարարը:

ԱՄՆ հետախուզության ղեկավարը հայտարարել է առաջիկայում ՌԴ դեմ նոր պատժամիջոցների մասին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար