28.03.2024
Բացահայտվել է հանցավոր խումբ, որը պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ և իրացմամբ է զբաղվել.ԱԱԾ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Կառավարությունը կարող է ժամանակավորապես կասեցնել դեղատոմսով դեղեր բաց թողնելու որոշումը

ՀՀ կառավարությունը կքննարկի դեղատոմսով դեղեր բաց թողնելու որոշումը ժամանակավորապես կասեցնելու հարցը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 6-ի նիստի օրակարգում:


Որոշմամբ, մասնավորապես, նախատեսվում է կասեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու եւ ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշման գործողությունը` մինչեւ 2018 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ ներարկման համար նախատեսված դեղերի մասով` մինչեւ 2018 թվականի հուլիսի 1-ը, բացառությամբ`թմրամիջոցներ եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող եւ անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող եւ հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր, hակամիկոբակտերիային դեղեր, hակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ եւ իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերի:


Նախագծի նպատակն է դեղատոմսային դեղերի դուրս գրման եւ դեղատնից դրանց բաց թողնելու կարգի աստիճանական ներդրման արդյունքում ապահովել ավելի մեղմ անցում դեպի նոր կարգավորիչ դաշտ:


Ըստ հիմնավորման, որոշումն ընդունելուց հետո բնակչության եւ առողջապահության ոլորտի մասնագետների շրջանում ՀՀ առողջապահության նախարարության կողմից ձեռնարկված իրազեկման արշավների ընթացքում պարզ է դարձել, որ միաժամանակ բոլոր դեղատոմսային դեղերի համար փետրվարի 28-ից որոշման կիրառումը կառաջացնի որոշակի բարդություններ ինչպես բնակիչների, այնպես էլ բժիշկների եւ դեղատների աշխատակիցների համար: Ուստի, մշակվել է աստիճանական անցման ժամանակացույց՝ հիմք ընդունելով առանձին դեղախմբերի ռիսկայնության աստիճանը:


Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել նոր կարգավորումների արդյունքում բնակչության հնարավոր անհարմարությունները եւ բժիշկների ծանրաբեռնվածությունը:

Գյումրին մայիսյան տոներին ՌԴ զբոսաշրջիկների նախընտրած ուղղություններից է
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար