29.03.2024
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սագսյանին ՀՀ նախագահ ընտրվելու առիթով
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Պուտինը հայտարարել է, որ կցանկանար կանխել Խորհրդային Միության փլուզումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Խորհրդային Միության փլուզումը գլխավոր պատմական իրադարձությունն է, որը նա կցանկանար կանխել, հայտնում է Russia Today-ը:


«Խորհրդային Միության փլուզումը»,- ասել է Ռուսաստանի նախագահը Համառուսաստանյան ժողովրդական ճակատի մեդիաֆորումի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ռուսական պատմության ընթացքում որ իրադարձությունը կցանկանար փոխել:


Պուտինը նաև խոստովանել է, որ չէր ցանկանա ապրել այլ պատմական ժամանակաշրջանում:


Ինչպես նշում է lenta.ru-ն, 2005 թվականին Դաշնային խորհրդին ուղղված ուղերձում Պուտինը ԽՍՀՄ-ի փլուզումը բնորոշել է որպես անցած դարի խոշոր աշխարհաքաղաքական աղետ: Նա պարզաբանել է, որ տասնյակ միլիոնավոր իր հայրենակիցներ հայտնվել են երկրի սահմաններից դուրս, ինչը ռուս ժողովրդի համար իրական ողբերգություն է դարձել:

Հայաստանում սպամերի ամենամեծ քանակությունն անցյալ տարի ստացվել է ԱՄՆ-ից. Կասպերսի
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար