29.03.2024
Մամուլ․ ԱլԳ երկրների անդամակցությունը ԵՄ-ին առաջիկա երկու տասնամյակի ընթացքում անհնար է
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ես հանդիսանում եմ միայն ՀՀ քաղաքացի. Արմեն Սարգսյան

2011 թվականի դեկտեմբերի 2-ից սկսած ես հանդիսանում եմ միայն  ՀՀ քաղաքացի: Այս մասին Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը:


Հիշեցնենք, օրերս մամուլում հրապարակվել էին փաստաթղթային տվյալներ, որոնք վկայում են, որ առնվազն մինչև 2014 թվականը Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն երկքաղաքացի է եղել և իր գործունեության ընթացքում ստորագրությունները դրել որպես Մեծ Բրիտանիայի քաղաքացի: ՀՀ նախագահի թեկնածուի վերաբերյալ քննարկման մեկնարկին այսօր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը բանավոր պարզաբանումներ տվել է, բայց արդյոք կա  պաշտոնական փաստաթուղթ, թե ե՞րբ է պարոն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվել, երբ է դրա մասին դիմում գրվել ու այն Բրիտանիայում ուժի մեջ է մտել։


«Այս պահին մեր ձեռքի տակ չկա փաստաթուղթ, որ Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի է եղել և վերջին 6 տարում մշտապես բնակվել է ՀՀ-ում»,- հայտարարել էր Փաշինյանը:


Ավելի ուշ արդեն հարց ու պատասխանի ժամանակ նույն խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը, ով, ի դեպ, «Ելք»-ի նախագահի թեկնածուն էր, ևս պահանջեց Արմեն Սարգսյանից ներկայացնել այդ փաստաթուղթը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի օրենսդրությանը, քանի որ միայն տվյալ երկիրը իրավունք ունի փաստաթուղթ ներկայացնել իր երկրի քաղաքացիների կամ նրանց հրաժարումների մասին:


Ի պատասխան այդ հարցադրման Արմեն Սարգսյանը նախ նշեց, որ ինքը դիմել է ՄԹ-ը քաղաքացիություն ստանալու համար 2000 թվականին, ստացել քաղաքացիությունը երկու տարի անց, սակայն «այդ բոլոր տարիներին ես ինձ զգացել եմ լիովին ՀՀ քաղաքացի».


«2011 թվականի դեկտեմբերի 2-ին ես դիմեցի երկքաղաքացիությունից հրաժարվելու համար, ընդ որում այդ պահին ես անգամ երազել չէի կարող, որ ՀՀ Սահմանադրությունը կփոխվի և ես պատիվ կունենամ այստեղ ներկայանալ որպես նախագահի թեկնածու: Հայտարարում եմ՝ 2011 թվականի դեկտեմբերի 2-ից ես հանդիսանում եմ միայն ՀՀ քաղաքացի»,- ասաց նա, ըստ էության այդպես էլ համաձայնություն չտալով ներկայացնել որևէ պաշտոնական փաստաթուղթ, որը հաստատում է իր խոսքերը: Փոխարենը նա միայն նշեց, որ բրիտանական օրենսդրությունը չունի նման կարգավորումներ, որ մերժի քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը կամ այն ետ կանչվի:

Կառավարությունը հավանություն տվեց վաճառել «Նաիրիտ-2» ՓԲԸ-ն
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար