24.04.2024
Կարող ենք լավ հիմքեր ստեղծել մեր ժողովրդագրական ծրագրերն իրականացնելու համար. ՀՀ նախագահ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Սահմանադրական դատարանի նախագահի գերդաստանը՝ իշխանության ընդերքում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչո՞ւ որոշեցիք նախագահի ընտրության քննարկումները նշանակել մարտի 1-ին, որը ոչ բարենպաստ ֆոն է եւ կարող է հիմնական լեյտմոտիվ դառնալ ընդդիմության համար, չէ՞ որ նախօրոք ասվել էր, որ քննարկումների եւ ընտրության օրը մարտի 2-ն է՝ հարցրինք իշխանական աղբյուրին: «Կարծում եմ` որեւէ փոփոխություն էլ չի եղել. մարտի 1-ին ենք սկսելու, որպեսզի ժամանակի առումով կաշկանդված չլինենք՝ հնարավոր է քննարկումները երկար տեւեն` ծրագրային ելույթ, հարց ու պատասխան, ելույթներ-մտքերի փոխանակում»: Թե՞ մտավախություն ունեք, որ առաջին փուլով չի անցնի, 2-րդ փուլի համար լյուֆտ թողեցիք։ «Նախ հավատացած եմ` 2-րդ փուլ չի լինի, մեր թեկնածուն, ինչպես մեր առաջնորդն է ասել, կանցնի մեծ կոնսոլիդացիայի պայմաններում, լինելու դեպքում էլ ոչ մի խնդիր չկա՝ կընտրվի ավելի քիչ ձայներով»: Իսկ եթե քննարկումները կարճ տեւեն, հնարավո՞ր է քվեարկությունը նույն օրը լինի: «Չեմ կարծում, հարցի քննարկումից հետո ԱԺ-ն կանցնի օրակարգի հաջորդ հարցին, իսկ քվեարկությունը կսկսվի հաջորդ օրը, ժամը 10-ից։ Բայց որոշելու է հաշվիչ հանձնաժողովը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնի հավակնորդ Գագիկ Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե ինչ երաշխիք, որ ԲԴԽ-ն ազատ ու անաչառ կառույց կլինի՝ ապահովելով դատական համակարգի անկախությունը, երբ իր սահմանադրական որոշումները հավատ չեն ներշնչում, բացի այդ՝ խնամիական կապեր ունի Սերժ Սարգսյանի հետ, ազգուտակն էլ բարձր պաշտոնների է տարբեր ոլորտներում։ Գ․ Հարությունյանը հարցին նախ հարցով պատասխանեց․ «Հայաստանում էդպիսի մարդ կա՞, որ մյուսի հետ ինչ-որ կապ չունենա», ապա ասաց․ «Իհարկե՝ չկա»։ Եվ հրաժարվելով այլ հարցերին պատասխանելուց, շրխկացրեց մեքենայի դուռը։ Հիշեցնենք, որ ՍԴ նախագահի եղբայրը՝ Արզուման Հարությունյանը, ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալն է, եղբորորդին՝ Հայկ Հարությունյանը, վարչապետի փեսան է եւ էներգետիկայի փոխնախարարը: Քույրը՝ Շամամ Հարությունյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալն է:


Դուստրը՝ Արմինե Հարությունյանը, թիվ 8 պոլիկլինիկայի գլխավոր բժիշկն է, սկեսրայրին պատկանող «Բեգլարյան» Բ/Կ-ում աշխատում է որպես բաժանմունքի վարիչ: Նրա ամուսինը՝ Արտաշես Բեգլարյանը, ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալն է: Գագիկ Հարությունյանի որդին՝ Արտակ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետն է: Գ. Հարությունյանի մյուս որդին՝ Էդուարդ Հարությունյանն էլ ԵՊՀ-ում է պաշտոններ զբաղեցնում, միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ, բաժնի վարիչ եւ այլն: Սերժ Սարգսյանի կրտսեր դուստրն ամուսնացած է Գագիկ Հարությունյանի զարմիկի հետ, ՍԴ նախագահը նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբոր խնամին է՝ բժիշկ Կամո Տեր-Պետրոսյանի դուստրը ՍԴ նախագահի հարսն է»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի վերջին օրերի կադրային նշանակումները սյուրռեալիզմի ժանրից էին. նրանց պաշտոնավարման ավարտին մնացել է մեկ ամիս, բայց սա չի խանգարել, որ երկուսն էլ համալրեն իրենց խորհրդականների՝ առանց այն էլ մեծ բանակը: Սերժ Սարգսյանն իրեն խորհրդական է նշանակել ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին, իսկ Կարեն Կարապետյանը՝ ԼՂՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արամ Ախոյանին: Թե պաշտոնավարման վերջին ամսում ի՞նչն է նախագահին ու վարչապետին դրդել նման քայլի, ի՞նչ արժեքավոր խորհուրդներ պետք է տան նորանշանակ պաշտոնյաները, որ չեն կարող Սերժ Սարգսյանի 7 եւ Կարեն Կարապետյանի 13 գործող խորհրդականները, պարզ չէ: Փոխարենը պետք է արձանագ­րենք, որ իշխանությունները շարունակում են այսկերպ շռայլել ՀՀ պետական բյուջեի միջոցները, «Ժողովուրդ» օրա­թերթի տեղեկություններով՝ խորհրդականների այդքան մեծ բանակը խիստ ծախսատար է, եւ ըստ էության, կարելի է համարել պետական միջոցների վատնում»:


Նույն թերթը գրում է. «Իշխանության ներկայացուցիչները հերթական անգամ կրակն են ընկել ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի որոշումների պատճառով: Արգելված վայրերում ծխելու համար նախատեսված մեծ չափի տուգանքնե­րի թեման մի կերպ «սղղացնելուց» հետո այժմ ՀՀԿ-անները չգիտեն՝ ինչպես պաշտպանել Ալթունյանի հերթական նորամուծությունը, որով այսուհետ դե­ղատներից մեծ թվով դեղեր հնարավոր կլինի ձեռք բերել միայն դեղատոմսով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀԿ-ականների վրդովմունքն այնքան մեծ է, որ նրանք դա չեն թաքցնում անգամ հարցազրույցների ժամանակ՝ դեմ արտահայտվելով այդ որոշմանը, իսկ նախկինում մշտապես փորձել են մեղմացնել իրենց թիմակցի սխալները: «Ժողովուրդ»-ին նաեւ հայտնի դարձավ, որ մասնավոր զրույց­ներում նրանք էլ ավելի դաժան են՝ դժ­գոհելով, որ Լեւոն Ալթունյանն իր աշ­խատասենյակում նստած որոշումներ է ընդունում, իսկ հետո իրենք ստիպված են մեկնաբանել դա»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Կրիպտոարժույթի մայնինգի ոլորտում մենաշնորհ հաստատելու Հայաստանի կառավարության փորձերը դատապարտված են ձախողման: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Առինջ մոլի» հարեւանությամբ գործում է մայնինգի խոշոր կենտրոն: Չնայած կառավարության եւ վարչապետ Կարեն Կարապետյանի բոլոր ջանքերին՝ ստեղծել այնպիսի պայմաններ, որ բոլոր մայներները ստիպված լինեն տեղափոխվել հատուկ այդ նպատակով Հրազդանում ստեղծվող ազատ տնտեսական գոտի եւ այդտեղ կենտրոնացնեն կրիպտոարժույթի մայնինգը, որեւէ մայներ չի պատրաստվում տեղափոխվել Հրազդան: Տպավորությունն այնպիսին է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող ազատ տնտեսական գոտին վերածվելու է դատարկ տնտեսական գոտու»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում փետրվարի 27-ին խորհրդակցություն է անցկացրել սոցիալ-տնտեսական իրավիճակի թեմայով, որը կարելի է ասել՝ եղել է աննախադեպ ֆորմատով: Բանն այն է, որ այդ խորհրդակցությանը մասնակցել են ոչ միայն կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչները, այլ նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը:


Կարապետյանն առաջին անգամը չէ, որ նախագահականում մասնակցում է խորհրդակցությունների, սակայն առաջին անգամն է, որ նա մասնակցում է սոցիալ-տնտեսական իրավիճակի, տնտեսական աճի, հեռանկարների թեմայով խորհրդակցության: Ընդ որում, դրա բովանդակությունը Կարեն Կարապետյանի համար հնարավոր է համարել դրական: Համենայնդեպս, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ տնտեսական աճը կկազմի գրեթե ութ տոկոս: Դա հայտնի 7 տոկոսից բարձր շեմ է, առավել եւս, եթե նկատի առնենք, որ Սերժ Սարգսյանը հրապարակավ հրաժարվել էր «պլան դնել» ներկայիս կառավարության վրա: Բայց նա արձանագրում է նաեւ, որ կառավարությունը կրկնակի գերակատարել է հենց իր սահմանած պլանները:


Այս ամենը, անշուշտ, իր մեջ ինտրիգ է պարունակում 2018-ի վարչապետի թեմայով: Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունը բավականին խորացնում է այդ ինտրիգը: Բանն այն է, որ դրական գնահատականներին եւ պլանի գերակատարման արձանագրությանը զուգահեռ, Սերժ Սարգսյանն անում է նաեւ երկիմաստ հայտարարություններ: Մասնավորապես, նա խոսում է այն մասին, որ աճի ցուցանիշները դեռ պետք է համադրվեն, եւ վերջնական գնահատականը կտան այդ ժամանակ: «Ակնհայտ է, երբ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակի վերջնական ցուցանիշները, մենք մեր ճշգրտումները, իհարկե, մտցնելու ենք»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:


Այլ կերպ ասած՝ նա բաց է թողնում մանեւրի ճանապարհը եւ հետաքրքիր է, թե ինչ ճշգրտումներ կլինեն, եւ արդյոք դրանք կարող են ճակատագրական նշանակություն ունենալ վարչապետի թեկնածության հարցում: Ի վերջո ակնհայտ է, որ կա լուրջ խնդիր՝ եթե չեն լինում ֆորս-մաժորներ, ապա ինչպե՞ս հիմնավորել պլան գերակատարող վարչապետին այդ պաշտոնում դարձյալ չառաջադրելու որոշումը: Եվ այդ իմաստով ուշագրավ են խորհրդակցությանը Սերժ Սարգսյանի մյուս մեսիջները, մասնավորապես աճի ներառականության մասով, ինչպես նաեւ մեկ տարվա աճի անբավարար լինելու մասով: Մյուս կողմից, սակայն, եթե մեկ տարի աշխատող վարչապետը կարող է աճ ապահովել մեկ տարում, երկու-երեք տարի ապահովելու համար պետք է աշխատել այդքան:


Կտա՞ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին այդ հնարավորությունը: Դրան այսօր հավատում կամ հավանական համարում են շատ քչերը: Մեծացրե՞ց դրա հավանականությունը Սերժ Սարգսյանի մոտ անցկացված խորհրդակցությունը, թե՞ ոչ: Սա մի հարց է, որի պատասխանը ամենեւին միարժեք չէ: Մյուս կողմից ինքնին հետաքրքիր է, թե ինչու է Սերժ Սարգսյանն ընդհանրապես հրավիրել այդ խորհրդակցությունը եւ փաստացի ընդհանուր հաշվեկշռում ճանաչել Կարեն Կարապետյանի կառավարության հաջողությունը, եթե դա ամենեւին չի նպաստում նրան հեռացնելու քաղաքական ծրագրին: Թե՞ այդ ծրագրով Կարեն Կարապետյանի յուրօրինակ «շնորհակալության» հերթն է»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ասիական Զարգացման բանկը Երեւանի քաղաքապետարանին 225 հազար դոլարի դրամաշնորհ է տրամադրել մայրաքաղաքի վերելակային ֆոնդի խնդիրները վեր հանելու համար: Նախատեսվում է իրականացնել նախագծում, տնտեսական ու ֆինանսական գնահատում: Երեւանի 2018 թ. զարգացման ծրագրում, որը հաստատել է ավագանին, վերելակների խնդրին անդրադարձ կա: Նշված է, որ 2018 թվականին նախատեսված է պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում մշակել վերելակային տնտեսության արդյունավետ կառավարման ծրագիր, որով կնախատեսվի վերելակային տնտեսության ամբողջական արդիականացում եւ միջազգային չափանիշներին համապատասխան անվտանգ սպասարկում: Նշենք, որ գրեթե ամեն տարի վերելակներում դժբախտ դեպքեր են լինում, երբեմն մահվան ելքով, որի պատճառն անսարքությունն ու մաշվածություն է»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը: Ըստ այդմ, Հովհաննիսյանը նախորդ տարի 10 միլիոն դրամով վաճառել է իրեն պատկանող «TOYOTA PRIUS 1.8 HYBRID» մակնիշի ավտոմեքենան, որպեսզի մի քիչ ավելի թանկ՝ 20 միլիոն դրամով գնի «MINI COOPER COUNTRYMAN» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները նախորդ տարի չնչին փոփոխության են ենթարկվել՝ 1,5 միլիոն դրամից դառնալով 2 միլիոն դրամ: Տարեկան եկամուտները կազմել են 32 միլիոն 441 հազար դրամ, որից 10 միլիոն դրամը ստացված փոխառություններ են՝ վարկեր, 4 միլիոն 638 հազար, 6 միլիոն 661 հազար եւ 1 միլիոն 140 հազար դրամը աշխատավարձեր են, իսկ 10 միլիոն դրամն էլ մեքենայի վաճառքից ստացված գումար»:


Նույն օրաթերթը գրում է. «Այս օրերին ադրբեջանական մամուլը դարձյալ հեղեղված է Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնի» առաջատար ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի մասին լուրերով: Ադրբեջանցիների ուղեղներում չի տեղավորվում այն հանգամանքը, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն առանց պատճառաբանության հրաժարվել է Արգենտինայի հավաքականի կազմում ընկերական խաղ խաղալ Ադրբեջանի հետ: Եվ դա այն դեպքում, երբ, ըստ որոշ տվյալների, Ադրբեջանը 8 միլիոն դոլար էր առաջարկել, եթե Մեսսին խաղա գոնե 60 րոպե: Մեսսին հրաժարվել էր, Արգենտինայի հավաքականի ղեկավարները ստիպված էին մերժել առաջարկը: Փոխարենը հունիսի 9–ին 2 միլիոն դոլարի դիմաց Արգենտինան կխաղա Իսրայելում՝ տեղի թիմի հետ: Մեսսին հաճույքով համաձայնել է: Այս պատմությունն ամիսներ առաջ է եղել, սակայն վերջին օրերին ադրբեջանական մամուլը դարձյալ անդրադարձել է խնդրին: Նրանք այդպես էլ բացատրություն չեն գտնում, թե ինչպես կարող է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը 2 միլիոնը գերադասել 8 միլիոնից: Ազերիները նույնիսկ սկսել են փորփրել Մեսսիի անցյալը, «հասել» են մինչև նրա ծննդավայր Ռոսարիո՝ համոզվելու համար նրա արմատներում հայի արյուն կա՞, թե ոչ: Այլապես ինչո՞ւ նա պետք է «զզվեր» Բաքվից»:

Առանց խուճապի. վաղը ուսումնավարժության ժամանակ կգործարկվի ազդարարման շչակ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel