28.03.2024
Իրանը կոչ է արել մաքրել Արևելյան Գուտան ահաբեկիչներից
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Գեներալ Փուրդասթան. «ԻԼԻՊ-ն ԱՄՆ-ի լծակն է Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի դեմ»

Իրանի իսլամական հանրապետության բանակի ստրատեգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավարն ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումն Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի դեմ ԱՄՆ լծակը համարելով ասել է. «Իրանի իրավապահ ուժերն ամբողջությամբ վերահսկում են տարածաշրջանում ԻԼԻՊ-ի տեղաշարժերը»:

Ահմեդ Ռեզա Փուրդասթանն ասել է. «Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ-ի անդամները Հորդանան ու Աֆղանստան են փոխադրվում: Վահաբական դպրոցները շարունակում են նոր ուժեր վարժեցնել, որոնք այսօր դարձել են Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի դեմ ճնշման լծակը»:

Նշելով, որ Իրանի դեմ ԱՄՆ-ը նոր ռազմավարություն է մշակում, Իրանի իսլամական հանրապետության բանակի ստրատեգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ  մարտավարության հիմքը քաղաքական բոլոր պոտենցիալներից, փափուկ պատերազմի միջոցից և կիբեր միջավայրից Իրանի դեմ օգտվելն է:

«Իրանի զինված ուժերն անակնկալի չեն գալու: Մեր բանակային ու իրավապահ ուժերը մեծ կարողություններ ունեն և Սրբազան պաշտպանության և Իրաքի ու Սիրիայի պատերազմների փորձերի շնորհիվ, կարող են պաշտպանել երկիրը»,- հավելել է գեներալ Փուրդասթանը:

Երուսաղեմի քաղաքապետարանը մտադիր է ավելի քան $180 մլն բռնագանձել քրիստոնեական եկեղեցիներից
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար