29.03.2024
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ընդմիշտ են մտցվել. Ռոգոզին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՆԱՏՕ–ն ռազմական գծով այլեւս չի համագործակցում Ռուսաստանի հետ

Հյուսիսատլանտյան դաշինքը դադարեցրել է Ռուսաստանի հետ ռազմական գծով ամեն գործնական համագործակցություն եւ պատրաստ չէ կառուցողական երկխոսություն ծավալել Ռուսաստան–ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում, դրա փոխարեն Դաշինքն արեւելյան ճակատում գոյություն չունեցող սպառնալիքների դեմ պայքարի ուժեղացման կուրս է վերցրել, հայտարարել է արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

«Մենք երկխոսությունից չենք հրաժարվում։ Նրանց կողմից խոչընդոտը մեկն է՝ ՆԱՏՕ–ն իր գործնական գործողություններում ուժեղացնում է իր արեւելյան ճակատում գոյություն չունեցող սպառնալիքների դեմ պայքարը, իսկ ընդհանուր շահեր ներկայացնող ոլորտներում համագործակցությունը դադարեցվել է»,–նշել է Գրուշկոն։

Նա նաեւ հավելել է, որ «Դաշինքի ղեկավարությունը սիրում է խոսել լարվածության թուլացման, վտանգավոր ռազմական միջադեպերի եւ մյուսների մտադրությունների սխալ ընկալման կանխման մասին, բայց չի անում ոչինչ ռազմական գծով համագործակցությունը վերականգնելու ուղղությամբ»։

«Պետք չէ առանձնանալ շրջապատող աշխարհից եւ անվտանգության կղզիներ կառուցել։ Միայն իրավահավասար համագործակցությունը բոլոր համաշխարհային դերակատարների, այդ թվում Ռուսաստանի հետ կբարելավվի իրավիճակը եւ թույլ կտա բազմաթիվ սպառնալիքների հարցն լուծել»,– ընդգծել է նա։

ՆԱՏՕ մամուլի ծառայությունում հայտնել են, որ «Հյուսիսատլանտյան դաշինքի եւ Ռուսաստանի հարաբերությունների բնույթն եւ համագործակցության ձգտումը կախված կլինի Ռուսաստանի գործողությունների հստակ, կառուցողական փոփոխություններից, որոնք կվկայեն Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի, միջազգայինհ պարտականություններիր եւ պարտավարությունների պահպանման մասին։

ԱՄՆ-ում Թրամփի վարկանիշը նվազագույնի է հասել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար