29.03.2024
Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառել է 60 մլմ ականանետ, հրադադարը խախտել է 300 անգամ. 7 օր առաջնագծում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Սյունիքի մարզում ОЗМ-72 հակահետևակային ական է հայտնաբերվել

Փետրվարի 25-ին՝ ժամը 20:26-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սրաշեն-Ծավ գյուղերի ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին ական է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:


Պարզվել է, որ Կապան-Ծավ ավտոճանապարհի 28 կմ-ին` ճամփեզրի մոտակայքում, հայտնաբերվել է անհայտ տիպի ական. նախնական տվյալներով` ОЗМ-72 հակահետևակային, դուրս թռչող (лягушка) տիպի:


Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն` մինչ ոստիկանության աշխատակիցների մոտենալը. ականը պահպանության է հանձնվել ոստիկանության Կապանի բաժնի աշխատակցին:

Հայոց ցեղասպանության բանաձևերին Թուրքիայի արձագանքը սպասելի էր. Նիդերլանդների ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար