Թուրքիան սկսում է երրորդ սուզանավի շինարարությունը

Թուրքիան սկսում է երրորդ՝ Murat Reis սուզանավի շինարարությունը։ Այս մասին հայտնում են ռազմական աղբյուրները։ Հաղորդվում է, որ շինաշխատանքները կսկսվեն փետրվարի 25-ին։

Սպասվում է, որ Murat Reis սուզանավի շինարարությունից հետո կսկսվի Aydınreis, Seydialireis և Selmanreis սուզանավերի կառուցումը։

Ընդհանուր առմամբ ծրագրվում է 12 սուզանավերի կառուցում 2007-ին գործարկված MİLGEM նախագծի շրջանակում։

Նշենք, որ ներկայում ընթանում են Piri Reis և Hızır Reis սուզանավերի շինարարությունները, որոնք կավարտվեն 2021 թվականին։ Թուրքիան իրականացնում է նաև հայրենական մարտական լազերային համակարգի մշակում։

Տպել

Թեմայի այլ նորություններ