Օրհան Փամուքը կոչ է արել Թուրքիային դադարել «բանտային քաղաքականությունը»

435

Թուրք հայտնի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը կոչ է արել Թուրքիային դադարել «բանտային քաղաքականություն» վարել լրագրողների ու մտավորականների հանդեպ: Այս մասին, հղում անելով T24 կայքին գրում է tert.am-ը:


Իր այս հայտարարությամբ Փամուքը քննադատել է օրեր առաջ Թուրքիայում երեք ընդդիմադիր լրագրողի ցմահ ազատազրկման դատապարտելն ու անարդար է անվանել այդ որոշումը:


«Մեզ միավորողը ոչ թե բանտ ընկնելու վախն ու ավարտ չունեցող սպառնալիքները, այլ խոսքի ազատությունն ու խաղաղությունը պետք է լինեն»,- ասել է գրողը՝ նշելով, որ այս հիմնարար իրավունքներն ու դրանց հանդեպ հավատի զգացումը կորցնելն արգելք է դնում ժողովրդի ապագայի վրա:


Ավելի վաղ Սանկտ Պետերբուրգի համալսարանում պատվավոր դոկտորի կոչում ստացած Օրհան Փամուքը պետերբուրգյան համալսարանում ունեցած ելույթի ժամանակ խոսել է Թուրքիայում տիրող իրավիճակից և հայտարարել, որ ինքը չի ցանկանում լռել իր հայրենիքում առկա ներքաղաքական ճնշումների ու վախի մթնոլորտի մասին:


«Խնդիրն այլևս որևէ մեկի իսլամացումը չէ, խնդիրը որևէ մեկի այլևս գոյություն չունենալն է: Այսինքն` խնդիրը ազատ լինել չկարողանալն է», - ասել էր Փամուքը:

Տպել

Թեմայի այլ նորություններ