29.03.2024
Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մամուլ․ Հայաստանում գործարարներին ահաբեկում են ԱԱԾ-ի անունից

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Հարավկովկասյան երկաթուղու հետ աշխատող գործարարներին ահաբեկում են Ազգային անվտանգության ծառայության անունից: Մեր խմբագրությունը ահազանգ է ստացել գործարար Սամվել Սահակյանից, որը պատմել է, որ 1997 թվականից մինչ օրս աշխատում է ՀԿԵ-ի հետ, սակայն օրերս հայտնի է դարձել, որ երկաթուղին ունենալով պայմանագիր իր իսկ ընկերության հետ, տենդեր է հայտարարել տվյալ ծառայության համար, ինչը օրենքի կոպտագույն խախտում է: «Միայն մեզ է հայտնի, թե ինչ գնով ենք մենք աշխատել նման պայմաններում, 2013 թ-ից սկսած երկաթուղում աշխատող նախկին ԿԳԲ-շնիկները՝ Արմեն Դարբինյանի գլխավորությամբ, պարբերաբար ահաբեկում են մեզ, ատկատ պահանջում, փորձում խլել մեր գործը, մենք չենք լռելու, պայքարելու ենք մինչեւ վերջ, արդեն դանակը ոսկորին է հասել՝ հերիք է ինչքան ոստիկանության ու ԱԱԾ-ի անունից մեզ վախացնեն, ին են ուզում, թողնենք, էս երկրից գնանք, փակենք բոլոր աշխատատեղերը, որ իրենք ավելի լավ թալանեն: Ես խոստանում են հաջորդ համարում հարցազրույց տալ եւ հատ-հատ ներկայացնել փաստերով, անուններով, թե ինչպես են երկաթուղու ղեկավարները ռեկետով զբաղվում»,-մեզ հետ զրույցում ասաց Սամվել Սահակյանը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն առաջին դաշնակցականն է, որը բացահայտ հայտարարել է, որ դեմ չէ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն: «Ես կարծում եմ՝ հիմա կոռեկտ չէ այդ հարցին պատասխանել, քանի դեռ ՀՀԿ-ն չի ներկայացրել իր թեկնածուին: Բայց եթե ինձ հարցնում եք որպես անձ, կառավարիչ, ապա որպես վարչապետի թեկնածու, իհարկե, եթե Սերժ Սարգսյանը կարող է երկրի նախագահի այդ ծանր բեռը տանել, վարչապետությունն ինչ է, որ չտանի»,- ասել է նա: Փոխարենը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա հրաժարվել է գնահատել վարչապետ Կ. Կարապետյանի գործունեությունը: «Ես կարծում եմ՝ ինձ հարց պետք է տաք կառավարության ընդհանուր աշխատանքից, ոչ թե անձերից… Եղել են, այո՛, բանավեճեր, և ես համարում եմ՝ այդ բանավեճը կառավարության արժանիքն է, ոչ թե թերությունը: Չեմ ուզում անդրադառնալ միջանձնային այլ հարաբերությունների»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեւանի քաղաքապետարանը պարզապես մսխում է համայնքային բյուջեի միջոցները` ծախսելով գումարներն ամենաանիմաստ նպատակներով: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ պարզեց, որ միայն աշխատակիցների պարգեւատրման գծով ծախսերը կազմել են 639 մլն 212 հազար 300 հազար դրամ: Իսկ այս տարվա բյուջեով այդ նպատակով ծախսվելու է 700 մլն դրամ: Դժվար չէ ենթադրել` Տարոն Մարգարյանն ըստ արժանվույն կգնահատի ավագանու հայտնի նիստին «դեմն առեք, շուտ» հրահանգով ընդդիմադիր ավագանիների առաջը կտրած, հետո լրագրողների գործունեությունը խոչընդոտած իր ենթականերին: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը ավագանու նիստում կատարված միջադեպի վերաբերյալ երեկ զրուցել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: Նա չի բացառել այս գործի նախաքննությունը քննչական կոմիտեից հատուկ քննչական ծառայություն տեղափոխելու տարբերակը: «Եթե քննության ընթացքում հիմքեր ձեռք կբերվեն ՀՔԾ ենթակայության սուբյեկտի կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ, այդ պահին կլուծվի քննչական ենթակայության հարցը»,- ասել է դատախազը»:


Նույն թերթը գրում է. «Նախկին ոստիկան Վահան Գրիգորյանը, որ պայմանական վաղաժամկետ է ազատ արձակվել, հայտնվել է անելանելի վիճակում: Բանն այն է, որ արդեն 6 ամիս է, ինչ նա ազատության մեջ է, սակայն ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ նրան կրկին կկալանավորեն: Եվ այսպես` «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է անդրադարձել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի շուրջ ստեղծված անորոշությանը: Անկախ հանձնաժողովի գործունեությունից ոչ բոլոր դատապարտյալներն են գոհ եւ իրենց նկատմամբ որոշումները բողոքարկում են ՀՀ երեք ատյաններում, սակայն մեր այս պատմությունը ուրիշ կինո է: 5 ամիս առաջ պայմանական վաղաժամկետ ազատ արձակված նախկին դատապարտյալ Վահան Գրիգորյանին մի քանի օրից կրկին կալանավորելու են: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վ. Գրիգորյանը հայտնեց, որ 2014 թվականին 5 տարի ազատազրկման է դատապարտվել շորթման եւ կաշառք տալու գործով»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մամուլում տեղեկություններ տարածվեցին Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանին «Կենտրոն» հեռուստաընկերությունում առանցքային դերակատարությունից հեռացնելու մասին, որոնք ավելի ուշ հերքվեցին: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի մերձավոր շրջապատում հնարավոր են ամենաարմատական փոփոխություններ, որոնք առնչվում են նրա քարոզչական, տնտեսական, նույնիսկ անվտանգության ոլորտներին: Մեր տեղեկություններով՝ Իշխան Զաքարյան-Խաչատուր Սուքիասյան տանդեմը փորձում է մաքրել Ծառուկյանի շրջապատը նրանցից, որոնք ոչ մի գնով չդավաճանեցին նրան նույնիսկ 2015-ին, երբ թվում էր, որ Գագիկ Ծառուկյանի հանրային եւ առավել եւս քաղաքական ապագան ավարտված է»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Գրիշա Վիրաբյանի հայտարարությունը, ըստ որի Գեւորգ Կոստանյանն իրեն կաշառք է տվել, ինչպես նաեւ «Ելքի» ամենապարկեշտ ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի փաստաբանական ծառայությունից հրաժարվելու պատճառները, ոչ միայն Վիրաբյանի թիկունքում կանգնած հայտնի անձի քաղաքական նկրտումներն են, այլեւ ունեն հույժ «ֆինանսական» հենք: Իր կոնվենցիոն պարտականությունները կատարող ՄԻԵԴ ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանի հետ հանդիպման ժամանակ, հարցը հաշտությամբ ավարտելու առնչությամբ արված առաջարկին ընդառաջ Վիրաբյանը հարցրել է` ինչքա՞ն փող կտաք, իմանալով գումարի չափը, ասել է` մտածեմ, կասեմ: Գնացել-եկել, ասել է` համաձայն չեմ. փողի չափը ձեռք չի տվել Վիրաբյանին։ Ի դեպ, ըստ որոշ աղբյուրների, այդ ամենի տեսաձայնագրությունը կա, եւ հարկավոր պահին այն «մեյդան» կհանվի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում շարունակվում են բարեփոխումները․ «պլիտաներ» չմիացնելուն, հեռախոսները լիմիտավորելուն, արտերկիր մեկնողների կոնյակի քանակն ինտերնետում հրապարակելուն զուգընթաց փորձ է արվել «մաքրել» նաեւ ԱԺ տարածքն արտոնյալների մեքենաներից, որոնք առաջ հանգիստ մտնում էին ԱԺ այգի՝ խախտելով կանոնները:«ԱԺ տարածքն ավտոստայանկայի չպետք է վերածվի» խորագրով «շարժման» արդյունքում Սամվել Նիկոյանի, ՍԱՍ-ի Արտակի, Ծառուկյանի եւ այլոց մեքենաներն այլեւս չեն մտնում տարածք, ի տարբերություն գեներալների՝ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի, որոնց մեքենաները հանգիստ ելումուտ են անում։ Պատճառը, ըստ մեր աղբյուրի, առողջական խնդիրներն են. նիստերին ընդամենը 20 րոպե մասնակցող, ապա հեռացող զույգը նախագահականից «դաբրո» է ստացել` Սեյրանի քայլելու դժվարության, Մանվելի` մրսկան լինելու պատճառով:

Արմեն Սարգսյանին առաջադրելու համար արդեն իսկ 60 ստորագրություն հավաքվել է
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար