28.03.2024
Հայաստանի փորձը լավագույնն է. ԵՄ «կամ-կամ» դիրքորոշումը մասնատեց Ուկրաինան. Կոսաչև
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Եվրոպայի խորհրդարանում Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում կանցկացվի

Փետրվարի 28-ին Եվրոպայի խորհրդարանում Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ կազմակերպվելու է «Լեռնային Ղարաբաղը և Եվրոպական Միությունը. 1988-2018. Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ԵՄ քաղաքականության երեսուն տարիների ամփոփումը» թեմայով միջոցառում: Այս մասին հայտնում է Եվրոպայի «Հայկական բարեգործական ընդհանուր միություն»-ը:


Միջոցառման կազմակերպիչներն են «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» («EuFoA») միջազգային հասարակական կազմակերպությունը և Եվրոպայի «Հայկական բարեգործական ընդհանուր միություն»-ը («AGBU Europe»): Միջոցառումը հյուրընկալում է ԵԽ պատգամավոր, ԵԽ-Արցախ բարեկամական խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելը:


Ըստ հաղորդագրության՝ հիմնվելով հակամարտության վերաբերյալ Եվրոպայի խորհրդարանի ինստիտուցիոնալ հիշողության վրա, խթանվելով 1988 թ. փետրվարի իրադարձություններից, երբ Հայաստանը, Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Միության մաս էին կազմում՝ երկու նիստերի ընթացքում խորհրդարանականները և այլ փորձագետներ կներկայացնեն վկայություններ, թե Եվրոպայի խորհրդարանը ինչպիսի վերաբերմունք է դրսևորել 1988 թ. փետրվարից 1991 թ. մայիս ընկած ժամանակահատվածում ստեղծված ճգնաժամի նկատմամբ, քննության կառնեն ԵՄ ներկայիս քաղաքականությունը հիմնախնդրի վերաբերյալ, ինչպես նաև կքննարկեն Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների միջև փոխվստահության ստեղծմանն ու խաղաղության խրախուսմանն ուղղված մի շարք խորհրդատվություններ:

Ջո Բայդենը կառաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար