29.03.2024
Ռուսաստանը հույս ունի, որ «Արևելյան գործընկերությունը» չի դառնա ռուսաֆոբ նախագիծ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հայաստանի փորձը լավագույնն է. ԵՄ «կամ-կամ» դիրքորոշումը մասնատեց Ուկրաինան. Կոսաչև

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչևը ներկայացրել է իր տպավորությունները մյունհենյան համաժողովի շրջանակում տեղի ունեցած պանելային քննարկումից, որին մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը և ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը:


Նա նշել է, որ քննարկվել է մի թեմա, որը համաժողովի կազմակերպիչները բավականին պրովոլացիոն են ձևակերպել՝ «Պետությունները Եվրոպայի և Ռուսաստանի միջև. մուտք, թե՞ ելք» (In or Out: Countries In-Between Europe and Russia):


«Տեսակետները բոլորովին սպասելի էին. նախագահը հպարտությամբ պատմում էր Եվրասիական տնտեսական միության և ԵՄ հետ միաժամանակ մերձեցման դրական փորձի մասին, Մոլդովայի վարչապետը բողոքում էր, որ Ռուսաստանը ճնշում է և նույնիսկ չի թողնում շնչել Մոլդովայում եվրաինտեգրման կողմնակիցներին, իսկ եվրահանձնակատարը անմեղ դեմքով պնդում էր, որ ԵՄ-ն երբեք ոչ մեկին որևէ բանի չի դրդում և միայն հասցնում է հետ պահել ԵՄ անդամակցելու բոլոր ցանկացողներին:


Ես խոսեցի այն մասին, ինչը տեսանելի է ցանկացած ռուս պաշտոնյայի համար և անտեսանելի արևմտամետներին՝ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրներն ու ԱՊՀ երկրները Արևմուտքի կողմից միշտ դիտարկվել են Եվրոպայի ու Ռուսաստանի միջև:


...Հիշեցրեցի 1990 թվականի Փարիզի խարտիան նոր Եվրոպայի համար, որում ասվում է Եվրոպայի տարանջատման ավարտի և անվտանգության կարևորության մասին: Նշեցի, որ 2013 թվականին ԵՄ «կամ-կամ» դիրքորոշումը ընդամենը մի քանի ամիս անց մասնատեց Ուկրաինան, որը կանգնել էր այդ կեղծ ընտրության առաջ: Եվ կարծիք հայտնեցի, որ այսօր Եվրոպային պակասում է նոր Ռոբեր Շուման (եվրաինտեգրացիայի գաղափարաի հեղինակ), որը կկարողանար միասնական դարձնել ԵՄ և ՆԱՏՕ-ի ջանքերով պառակտված մեր ընդհանուր Եվրոպան:


Շնորհակալ են Հայաստանի նախագահին: Հայաստանի փորձը անհամեմատ ավելի լավն է Ուկրաինայի փորձից»,- Facebook-յան իր էջում գրառել է Կոսաչևը:

Եվրոպայի խորհրդարանում Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում կանցկացվի
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար