28.03.2024
Քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով հարուցվել է քրեական գործ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հերթական վարկը՝ Երևանի ջրամատակարարման ցանցի բարելավմանը

Երևանի ջրամատակարարման ցանցի բարելավմանը $21 մլն կհատկացվի, որից $7 մլն-ը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից: Այս մասին հայտնում է Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը:


Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ջրամատակարարման ցանցի վերականգնման աշխատանքներ, այդ թվում՝ ջրի նոր խողովակների և պոմպերի փոխարինում, անհատական միացումների փոխարինում և ջրաչափերի տեղադրում:


Հայաստանի ջրամատակարարման ոլորտի ներդրումային ծրագրի շրջանակում, որի ընդհանուր արժեքը €80 մլն է, նախատեսվում է Հայաստանի 9 մարզի 126 առավել կարիքավոր համայքում ջրամատակարարման, ջրահեռացման ցանցերի և ջրի մաքրման կայանների վերակառուցում և արդիականացում իրականացնել: Այս ծրագրում ՎԶԵԲ վարկային մասնակցությունը կազմում է €30 մլն:


Ջրային տնտեսության պետական կոմիտեն ՎԶԵԲ-ի աջակցությամբ մի շարք ծրագրեր է իրականացրել, որոնցից երկուսն արդեն ավարտված են: Դրանցից մեկը Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիրն էր, որն իրականացվել է նաև ՎԶԵԲ վարկային միջոցներով: Այս ծրագրի շնորհիվ հնարավոր եղավ բարելավել Տավուշի, Լոռու, Շիրակի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում ջրամատակարարումը, ինչպես նաև՝ Տավուշի և Վայոց ձորի մարզերում կեղտաջրերի մաքրման կայաններ կառուցել:

Հանդիպել են Կարեն Կարապետյանն ու Արմեն Սարգսյանը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար