29.03.2024
Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան պայմանավորվել են «Հարավային գազային միջանցքի» շուրջ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Իրանում մարդատար օդանավ է կործանվել. զոհվել է 66 մարդ

Իրանում մարդատար օդանավ է կործանվել: Այս մասին հայտնում է Daily Sabah-ը: Աղբյուրի տվյալների համաձայն՝ Aseman Airlines ավիաընկերության ինքնաթիռն ուղևորվում էր Թեհրանից Յասուջ քաղաք:


Ըստ Mirror–ի՝ ինքնաթիռն անհետացել է ռադարներից օդանավակայանից մեկնելուց 20 րոպե անց: Դեպքի վայր են ուղարկվել փրկարարաների թիմեր՝ ենթադրյալ ողջ մնացածներին փրկելու համար: Իրանի արտակարգ ծառայությունների հաղորդմամբ՝ ինքնաթիռը կործանվել է Սպահան նահանգի մոտակայքում` լեռնային հատվածում: Daily Sabah-ի տվյալներով՝ Aseman Airlines ավիաընկերության ATR 72 ինքնաթիռում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:


Իրանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ Ալաեդդին Բորուջերդին նշել է, որ ինքնաթիռում եղել է 66 մարդ: Ինչպես նշում է ISNA գործակալությունը՝ հղում անելով Aseman Airlines ավիաընկերությանը, ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են:


Tasnim-ի տվյալներով՝ ինքնաթիռի բեկորները դեռ չեն հայտնաբերվել: Եղանակային անբարենպաստ պայմանները դեռ խոչընդոտում են որոնողափրկարարական աշխատանքները:


ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ կործանված ուղևորատար ինքնաթիռում ազգությամբ հայեր չեն եղել: 

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հասան Ռոհանիին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար