29.03.2024
Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ալիեւը չի խոսել Երեւանը «վերադարձնելու» մասին. Բաքուն հակադարձում է Մոսկվային

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության ղեկավար Խիկմեթ Գաջիեւը կոշտ պատասխան է տվել Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությանը՝ կապված «Ենի Ադրբեջան» կուսակցության նիստի ժամանակ Ալիեւի ելույթի հետ:


«Ադրբեջանի նախագահը չի հայտարարել պատմական հողերի վերադարձի մասին, այլ ասել է ադրբեջանցիներին իրենց պատմական հողեր վերադարձնելու մասին: Ելույթը մի քանի լեզուներով է փոխառվել, տարածվել հարյուրավոր լրատվամիջոցներում, խեղաթյուրվել: Մենք կարծում ենք, որ ինչ-որ հարցի շուրջ կարծիք հայտնելիս արտաքին գերատեսչության ներկայացուցիչ մարմինը պետք է հստակ իմանա ինչից է խոսում, հիմնվի բնագրի, այլ ոչ փոխառությունների ու թարգմանությունների վրա»,-ադրբեջանական ԱԳՆ ղեկավարի խոսքերն է մեջբերում APA գործակալությունը:


Գաջիեւը նաեւ հայտնել է, որ Ալիեւի գործունեությունը միայն ի շահ տարածաշրջանում խաղաղության պահպանման է ու հավելել. «Ընդհանուր առմամբ, ինչու՞ պետք է որեւէ մեկին անհանգստացնի Ադրբեջանի խաղաղ ցանկությունը՝ իր բնակչությանը վերադարձնել իր պատմական հողեր: Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հարթեցման լուծման առաջնահերթություններից է մեր ժողովրդին պատկանող տարածքների վերադարձը ու այն 1 միլիոն ադրբեջանցիների հողը, որոնց էթնիկ ջնջման է ենթարկել Հայաստանը»:

Բաքուն ապակայունացնում է ռեգիոնը, Անկարան՝ չարաչար սխալվում. Սարգսյանի թեզերը Մյունխենից
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար