28.03.2024
Ոչ թե 2,6, այլ առնվազն 21,9 տոկոս գնաճ. ՀՀԿ-ն դեմ է գնաճին, բայց կողմ ոչինչ չանելուն
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հունվարին 12-ամսյա գնաճը կազմել է 2.7%. Վարդան Բոստանջյան

VERELQ-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր Ազգային Ժողովն արտահերթ նիստում քննարկեց «Ելք» խմբակցության կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, սակայն նախագիծն առաջին ընթերցմամբ դրվեց քվեարկության և չընդունվեց:


Իր ելույթում «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը հայտարարել էր, որ իր համար հասկանալի չէ, թե որն է ո՞րն է իշխանության դեղատոմսը այս գնաճի պարագայում: Նա նաև նշել էր, որ համաձայն է իր գործընկեր Նիկոլ Փաշինյանի հետ, որ բարձր գնաճի հետ գործ ունենք, բայց անհասկանալի է, թե ինչպես այն կարգավորվելու:  


VERELQ-ի հետ զրույցում Վարդան Բոստանջյանն անդրադարձավ ընդհանուր պատկերին:


-Ինչպիսին են եղել գնաճային միտումները ՀՀ-ում 2018 թվականի հունվարին:


-2018 թվականի հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ արձանագրվել է 2.7% գնաճ, որը, ինչպես և սպասվում էր, հիմնականում պայմանավորված է եղել սննդամթերքի գների սեզոնային աճով: Պետք է նշել, որ դա ունի որոշակի օրինաչափություն և բնորոշ է յուրաքանչյուր տարվա հունվար ամսվան: Քանի որ հունվարի գնաճի ցուցանիշը հաշվարկվել է դեկտեմբերի 20-ից հունվարի 20-ն ընկած ժամանակահատվածում գների փոփոխությունների դիտարկումների հիման վրա, ապա այն իր մեջ որոշակիորեն կրում է նաև մինչամանորյա շրջանի գների բարձրացման ազդեցությունը: Ընդ որում, բենզինի, դիզելային վառելիքի և փոխադրամիջոցների լիցքավորման համար գազի գնաճի նպաստումն ամսական գնաճին գնահատվում է 0,4%:


-Արդյոք արձանագրված գնաճի ցուցանիշը տեղավորվում է վերջին տարիներին արձանագրված գնաճի ցուցանիշի սահմաներում, թե ունի դրանից շեղումներ:


- Եթե համեմատենք 2018 թվականի հունվարի գնաճը 2010 թվականից ի վեր հունվար ամիսների գնաճների միջին թվաբանական ցուցանիշի հետ, ապա կտեսնենք, որ այն համընկնում է միջին՝ 2.7% ցուցանիշին:


- Ինչպիսին են հանրապետությունում տարվա ընթացքում սեզոնային ապրանքների գների փոփոխությունները:


-Դրանք հիմնականում արտացոլվում են աճի ուղղությամբ՝ հունվար, դեկտեմբեր ամիսների ցուցանիշներում, իսկ նվազեցման ուղղությամբ՝ հուլիս, օգոստոս ամիսների ցուցանիշներում: Ընդ որում, սեզոնայնության ազդեցությունը հունվարի գնաճի ցուցանիշին 2010-2017 թվականների տվյալներով գնահատվում է ավելի, քան 2 տոկոսային կետ:


Պետք է նշեմ, որ ՀՀ-ում սեզոնայնությամբ պայմանավորված գնաճի ամսական ցուցանիշները տատանողական են՝ պայմանավորված սպառողական զամբյուղում դրանց մեծ կշռով, այդ իսկ պատճառով, գնաճը մեկնաբանելիս, մշտապես անդրադարձ է կատարվում նաև 12-ամսյա գնաճին: 2018 թվականի հունվարին 12-ամսյա գնաճը ևս կազմել է 2.7%, որը գնտվում է 4%±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանի մոտ:

Արմեն Սարգսյանն ասաց «այո». նա ՀՀԿ նախագահի թեկնածուն է
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար