29.03.2024
Հրայր Թովմասյանը՝ ՍԴ անդամ, Գեւորգ Կոստանյանը՝ պետաիրավական հանձնաժողովի նախագահ. ՀՀԿ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը՝ հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար

ՀՀ նախագահի հրամանագրով 1-ին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանն օրերս նշանակվեց հայ-ռուսական միացյալ զորքերի խմբավորման հրամանատար՝ ազատվելով ՀՀ ՊՆ 1-ին ԲԿ հրամանատարի պաշտոնից: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթը:


Մինչ այս գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը զբաղեցնում էր ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը: Նրա փոխարեն 1-ին զորամիավորման նոր հրամանատար է նշանակվել գնդապետ Արարատ Մելքումյանը:


Հունվարին ՀՀ նախագահի հրամանագրով՝ գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը ազատվել էր միացյալ զորքերի հրամանատարի պաշտոնից՝ նշանակվելով ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ–զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։

«Պոբեդա» ավիաընկերությունը չվերթներ կիրականացի Սանկտ Պետերբուրգից Գյումրի
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար