20.04.2024
Բաքուն պատրաստ է հայ գերիներին փոխանակել ադրբեջանցի դիվերսանտների հետ
prev Նախորդ նորություն

«Ազերվրաստա՞ն». Ադրբեջանի հետ սահմանի բացակայության պատճառով տեղացիներին վտանգ է սպառնում

Վրաստանյան «Ifact» գործակալությունը ծավալուն հոդվածով անդրադարձել է Վրաստանի և Ադրբեջանի սահմանային խնդիրներին: Պարբերականի փոխանցմամբ` սահմանամերձ գոտում բնակվող մարդկանց մասնավոր սեփականությունն ու կյանքը վտագի տակ է: Հոդվածի հայերեն թարգմանությունը առանց փոփոխության ներկայացրել է Aliq.ge-ն, որը հրապարակում ենք ստորև.


25 տարի շարունակ Վրաստանն ու Ադրբեջանը փորձում են լուծել երկու երկրների սահմանների հստակեցման խնդիրը: Հարցը պարբերաբար քննարկվում է, սակայն, այս պահին երկու երկրների միջև հստակ բաժանարար գիծ գոյություն չունի, ավելին, մի շարք հատվածներում սահմանը որոշվում է հին ցանկապատերի ու ծառերի միջոցով: Այս իրավիճակը սահմանամերձ գյուղերի բնակիչների համար խնդիրներ է առաջացնում, մասնավոր սեփականությունից մինչեւ կյանքին վտանգսպառնալու մակարդակի:


Ադրբեջանը սահմանը պահում է զինվորականների և փոքր ռազմաբազայի օգնությամբ, մինչդեռ վրացական սահմանակետերում ընդամենը մի քանի սահմանապահ է կանգնած` Էրիսիմեդ գյուղից 3 կմ հեռավորության վրա:Կախեթիի շրջանի Էրիսիմեդ գյուղը, որը Սղնախ քաղաքից 50 կմ հեռավորության վրա է, մոտ 80 ընտանիք է ունի: Որոշ ընտանիքներ այստեղ են վերաբնակեցվել 1989 թվականին` Աջարիայից: Մնացածը ազգությամբ չեչեններ են, ովքեր Պանկիսիի կիրճի սահմանային գյուղերից հեռացել են և ավելի լավ հող և անվտանգ միջավայր գտնելու նպատակով հաստատվել Էրիսիմեդում: Սահմանին շատ մոտ բնակվող վրացական գյուղերի բնակիչների համոզմամբ. «իրենք ապրում են ադրբեջանական հողի վրա»:


Էրիսիմեդը և ադրբեջանական Իթիլալո գյուղը միմյանցից բաժանում է 10 մետր լայնությամբ Ալազանի գետը: Այս վայրերում գյուղերի միջև սահմանը պայմանական է, սահմանագիծը` հստակեցված չէ: Տեղացիները չեն կարող հետ վերադարձնել նույնիսկ գետի մյուս կողմն անցած նախիրը , քանի որ սահմանապահները կկրակեն: Էրիսիմիդում պնդում են, որ վերջին 25 տարվա ընթացքում մոտ 500 գլուխ խոշոր եղջերավոր անասուն են կորցրել: Սահմանը անցած խոզի պատճառով է սպանվել 15-ամյա Ահմեդ Իբրահիմ Գաուրգաշվիլին, ով 2010 թվականին մահացել է ադրբեջանցի սահմանապահի կողմից արձակված փամփուշտից` սահմանը հատել փորձելու պատճառով:


Ականատես Էմզար Սուրմանիձեն ասում է, որ Գաուրգաշվիլին խոզի ետեւից գնացիս անցել է ցանկապատը, երբ հակառակ կողմից կրակ են բացել:


«Շատ արյուն կորցրեց»,- ասում է Սուրմանիձեն: «Մարդիկ վառելափայտ էին հավաքում: Ոչ ոք չկարողացավ մոտենալ նրան, փախան գյուղ ու պատմեցին, որ տղայի վրա կրակել են: Լսում էինք` ինչպես էր ջուր խնդրում ցանկապատից 5 մետր հեռավորության վրա պառկած, սակայն ոչ ոք չէր օգնում»:


Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը միջադեպը այլ կերպ է ներկայացնում: Ասում են, թե երեք վրացի է անցել սահմանը և սահմանապահները նրաց հրամայել են կանգ առնել: Վերջիններս շարունակել են ընթացքը եւ սահմանապահ ծառայության ներկայացուցիչները խոստովանում են, որ կրակել եւ սպանել են նրանցից մեկին:


Գաուրգաշվիլիի ըտանիքը երեխայի սպանությունից հետո հեռացել է գյուղից` վերադառնալով Պանկիսիի կիրճ: Մայրը ասում է, որ հնարավոր չէ պարզել երեխային սպանողի ինքնությունը:


«Նրանք իմ անմեղ երեխային են սպանել, սակայն ոչ ոք չի ձերբակալվել կամ պատասխանատվություն կրել»,- ասում է Ասմաթ Գաուրգաշվիլին: «Գործով իրականացված հետաքննության զեկույցը ցույց է տալիս, որ իմ երեխային սպանել են Վրաստանի տարածքում և ոչ Ադրբեջանի: Սա հանցագործություն չէ՞: Մեր կառավարությունը ինչու՞ ոչինչ չի անում»:


76-ամյա Թալիկո Մախարաձեն Էրիիմեդիի գլխավոր փողոցներից մեկում է բնակվում: Ասում է` սահմանի խնդրի պատճառով ժողովուրդը հեռանում է գյուղից: Մախարաձեն ասում է, որ իեեն պատկանող հողակտորը պաշտոնապես գրանցել է, սակայն, օրինակ դիմացի հարեւանը չի կարողացել գրանցել:


«Այստեղ մարդիկ ասում են, որ Վրաստանը վերջանում է իրենց դարպասների մոտ»,- ասում է Մախարաձեն:


Սահմանի վերաբերյալ հստակ պատկերացում չունի նաև ադրբեջանական կողը: «Ոչ ոք չգիտի, թե որտեղ է սահմանը»,- ասում են ադրբեջանական Իթիթալա գյուղի բնակիչները, որոնց 2017 թվականի հոկտեմբերին ձերբակալել են վրաց սահմանապահները: «Մեր ընկալմամբ` որտեղ կանգնած են սահմանապահները, այնտեղով էլ անցնում է սահմանը»:


Սովորաբար սահմանը հատելու համար սահմանապահները ձերբակալում եւ մի քանի ժամ պահելուց ու տուգանելուց հետո բաց են թողնում: Պայմանական սահմանին տեղացիները առանց փաստաթղթերի չեն մոտենում: Մախարաձեն ասում է, որ Էրիսիմեդում 80 ընտանիքից միայն 5-ը ունի նման փաստաթուղթ:


«Նախկինում փաստաթղթեր ունեի, սակայն 2015 թվականին վրաց սահմանապահները ձերբակալեցին վառելափայտ հավաքելու ժամանակ և հիմա չեմ կարողանում ստանալ փաստաթղթերը: Տեղի բանկում նոտարի մոտ ենք գնում, ստիպված երկար սպասում ենք եւ ապա ասում են` փաստաթղթեր չունեք ու վերջ»,- ասում է Մախարաձեն:


Մախարաձեն 8 կով է կորցրել այն բանից հետո, երբ արգելել են մոտենալ ցանկապատին (սահմանին): Իթիթալա գյուղում ինգիլոներ են բնակվում (Ինգիլո – Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում բնակվող էթնոկրոնական խումբ, ովքեր խոսում են վրացերեն լեզվի ինգիլոական բարբառով, խմբ.): Այնտեղ, վրացիների համեմատ ավելի շատ մարդիկ ունեն սահմանին մոտենալու թույլտվություն: Իթիթալայի բնակիչներիը հայտարարություն են տալիս տեղի մունիցիպալիտետում, որը թույլտվություն ստանալու համար բնակիչներին ուղարկում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայություն:


Սեյփուլա Բալաևին վրաց սահմանապահները ձերբակալել են, երբ վերջինս փորձել է հետ վերադարձնել Վրաստանի տարածք անցած նախիրը: «Թույլտվության փաստաթուղթ ունեի: 3 անասուն վրացական կողմն անցավ: Վերադարձան միայն երկուսը: Փորձեցի վերադարձնել երրորդին, սակայն վրաց սահմանապահները հրամայեցին կանգնել, իսկ այնուհետև ձերբակալեցին: Հետո ադրբեջանցի սահմանապահները թույլտվության փաստաթուղթը վերցրեցին»,- ասում է Բալաևը:


Հարևանները ասում են, որ Բալաևը նոր թույլտվություն է ստացել, երբ ինչ-որ մեկը որոշել է, որ անասունին վերադարձնելու ժամանակ նա սահմանը չի հատել և գտնվել է Ադրբեջանի տարածքում:


Իթիթալայի ևս մեկ բնակչի (ով չցանկացավ բացահայտել ինքնությունը) ձերբակալել են, որովհետև սահմանված ժամից 5 րոպե առաջ է մոտեցել սահմանին: «Մի մարդ ինձ իր մոտ կանչեց, որպեսզի օգնեմ կոտրված ճյուղերը հավաքել: Ցավոք ժամը 7:55-ն էր: Ըստ կանոնակարգի, սահմանին մոտենալու թույլտվություն ունեցող անձը սահմանին կարող է մոտենալ առավոտյան ժամը 8-ից մինչեւ երեկոյան 8-ը: Ադրբեջանցի սահմանապահները ձերբակալեցին և տուգանեցին 250 մանաթով: Հիմա չեմ կարողանում տուգանքը վճարել: Ինձ արգելվել է երկրից բացակայել, ուստի չեմ կարողանում Ռուսաստան մեկնել, որպեսզի մի քիչ գումար վաստակեմ»:


80-ամյա Ռամազան Ռաշիդովը ծնվել է Իթիթալա գյուղում: Նրան պատկանող հողակտորը սահմանի մոտ է գտնվում: «Հողամաս գնալիս թույլտվության փաստաթուղթ եմ ներկայացնում ադրբեջանցի սահմանապահներին եւ նույնիսկ այս պարագայում, եթե սահմանին շատ մոտենամ` կձերբակալեն»:


Սահմանների հստակության բացակայությունը սահմանամերձ գյուղերի բնակիչների համար անորոշ վիճակ է ստեղծել` վնաս հասցնելով նրանց սեփականությանը: Էրիսիմեդիի բնակիչ Էմիլիոն Կբորվաշվիլին ասում է, որ 3 կով է կորցրել և չգիտի թե ով է տարել. «Ադրբեջանցի սահմանապահները՞»,- հարցնում է նա: «Որտե՞ղ, ո՞ւմ մոտ պետք է բողոք ներկայացնեմ: Այսպես, լինում է վերադարձնում են, լինում է` ոչ»:


Իթիթալա գյուղի գամգեբելի (շրջանային ժողովի անդամ) Գերման Բալաևը երկու անգամ թշնամաբար դիմավորեց մեզ: «Մեր գյուղը տարեկան 5-6 կով է կորցնում, սակայն գողանալը անհավանական է, քանի որ գողացածը ոչ ոք չի գնի: Եթե նրանց (վրացիների) կովերը մեր կողմն են անցնում, սահմանապահները միշտ հետ են վերադարձնում: Եթե կորում են, երևի, գայլերն են հարձակվում նրանց վրա: Երկու-երեք օր առաջ մեր գյուղում կով հայտնվեց: Վրացական կողմը ասում է, որ դա նրանց չի պատկանում: Մեր ժողովուրդը նույնն է ասում: Չգիտենք ով է կովատերը»,- ասում է գամգեբելին:


Էրիսիմեդիի գամգեբելի Իոսեբ Ցեցխլաձեն խոստովանում է, որ գյուղի բնակիչները չեն կարող իրենց անասուններին սահմանի մոտ տանել. «Երբ վրաց սահմանապահը տեսնում է անասուններին, հաճախ զանգում է գյուղացիներից մեկին, որպեսզի գան ու տիրություն անեն: Որոշ դեպքերում երկու կողմերն էլ ներգրավվում են այս գործընթացում»,- ասում է Ցեցխլաձեն:


Խնդրին ազգային տեսանկյունից մոտենալու դեպքում, նշված երկու գյուղերի հարցը ավելի մասշտաբային քննարկան մաս է: Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանային անորոշությունը վերաբերում է ոչ միայն Էրիսիմեդիին և Իթիթալային, Դավիթ Գարեջիի` 6-րդ դարի վանական համալիրին եւ դրա հարակից տարածքին:


Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Հիքմեթ Հաջիևի խոսքերով ( թերեւս նկատի ունեն Ադրբեջանի ԱԳՆ խոսնակին, խմբ), կողմերը ջանքեր կգործադրեն ժողովուրդների միջեւ խնդիրները հոգալու նպատակով: «Ադրբեջանը և Վրաստանը հարևաններ և ընկերներ են: Նման հարցերը պետք է լուծվեն դիվանագիտության ճանապարհով: Գործընթացը դեռևս շարունակվում է»,- հայտարարել է Հաջիևը: Իր հերթին Վրաստանի ԱԳՆ-ն, խնդրի վերաբերյալ«Ifact»-ի հարցումը անպատասխան է թողել:


Հարևան երկրների կառավարությունները տարիներ շարունակ փորձում են հստակեցնել սահմանագիծը: Արտաքին գործերի փոխնախարարներ Սալաֆ Սալաֆովը (Ադրբեջան) և Դավիթ Դոնդուան (Վրաստան) վերջին անգամ հանդիպել են 2017 թվականի ապրիլին:


Էրիսմեդիի բնակիչ Էմզար Սուրմանիձեն ասում է, որ իրենք այլ Վրաստան ունեն` Ազերվրաստան: «Պետք է հստակեցնեն սահմանը: Չենք ուզում հավերժ փամփուշտի վտանգին սպասելով ապրել»:

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel