28.03.2024
«Երկիր Ծիրանի»-ի կին անդամների նկատմամբ բռնության հարցով ՄԻՊ-ը դիմել է գլխավոր դատախազին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հանդիպել են Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Սարգսյանը. որոշումը օրերս կհրապարակվի

ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել են: Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը նշեց, որ բազմաթիվ հարցեր են քննարկվել, սակայն մանրամասներ ներկայացնել նպատակահարմար չէ.


«Արմեն Սարգսյանը և Գագիկ Ծառուկյանն առանձին հանդիպել են, քննարկել մի շարք հարցեր»,- VERELQ-ի հետ զրույցում ասաց նա:


Առաջիկա օրերին կկայանա նաև Գագիկ Ծառուկյանի և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների միջև, որից հետո խմբակցության որոշումը Արմեն Սարգսյանի թեկնածությունը սատարել-չսատարելու մասով կհրապարակվի:


Հիշեցնենք, փետրվարի 10-ին կայացել էր Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հանդիպումը ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամվորների հետ, որը տևել է շուրջ երկու ժամ ու Իվետա Տոնոյանի խոսքով՝ տեղի է ունեցել բավականին ակտիվ քննարկում: 

ԱԺ նախագահը Վյաչեսլավ Վոլոդինին առաջարկել է ակտիվացնել միջխորհրդարանական կապերը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար