Հայ-թուրքական սահմանին ՌԴ սահմանապահները Թուրքիայի քաղաքացու են ձերբակալել (լուսանկար)

Փետրվարի 10-11-ին հայ-թուրքական սահմանին՝ Ախուրյան գետի ափին (Արմավիրի մարզ) Հայաստանում, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու:


Ինչպես հայտնում է Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը, Արմավիրի սահմանապահ ջոկատը սահմանապահ վերակարգի ժամանակ հետեւել է անհայտ անձին, որն ապօրինաբար հատել է հայ-թուրքական սահմանը եւ փորձել ձկնորսություն անել Հայաստանի տարածքում: Մի քանի րոպեից սահմանախախտին ձերբակալել են:


Նախնական միջոցառումներով պարզվել է, որ սահմանախախտը Թուրքիայի Դիղոր գավառի Քարաբաղ բնակավայրի բնակիչ, 1995 թվականին ծնված Ք.-ն է: Նա խոստովանել է կատարած իրավախախտումը:


Փոխգործակցության սահմանված կարգի համաձայն՝ տեղի ունեցածի մասին օպերատիվորեն տեղեկացվել են Հայաստանի ոստիկանության եւ ԱԱԾ մարմինները:

Տպել

Թեմայի այլ նորություններ