Փորձագետ. Ադրբեջանում արտահերթ ընտրությունները կապված չեն տնտեսական վիճակի հետ

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը կապ չունի այլ թեկնածուների շանսերը նվազեցնելու հետ։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Ֆարհադ Իբրահիմովը։

Նա նշել է, որ չնայած առկա խնդիրներին, հատկապես տնտեսությունում` էներգակիրների գների նվազման պատճառով, Ալիևը շարունակում է մնալ երկրի ամենապոպուլյար քաղաքական գործիչը։

Ըստ նրա, արտահերթ ընտրությունների անցկացումը կապված չէ տնտեսական վիճակի հետ։

Փորձագետի խոսքով, այս տարի Արդրբեջանում նախատեսվում է անցկացնել Ադրբեջանի Հանրապետության 100–ամյակն ու Ֆորմուլա–1–ը։

Նա հավելել է, որ արտահերթ ընտրությունների անցկացում կապված է նաև այն աշխարհաքաղաքական հանգամանքի հետ, որ այս տարի նախագահական ընտրություններ են նաև Վրաստանում, ՌԴ–ում ու ՀՀ–ում։

Տպել

Թեմայի այլ նորություններ