«Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում ավելի քան 30 թուրք զինվոր է սպանվել

Թուրքիայի զինված ուժերի 31 զինծառայող է սպանվել սիրիական Աֆրինում «Ձիթենու ճյուղ» կոչվող ռազմական գործողության մեկնարկից ի վեր: Այն մասին հաղորդում է Թուրքիայի զինված ուժերի գերագույն շտաբը:

Վիրավորների թիվը հասել է 143-ի: Միայն փետրվարի 10-11-ը քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունների ընթացքում թուրքական կողմը կորցրել է 13 զինծառայող, ևս 11-ը զինծառայող վիրավորվել է:

Քրդական կողմի պնդմամբ, սակայն, թուրքական կողմին պատճառված մարդկային կորուստները շատ ավելի մեծ են: Թուրքական ԶՈւ-ի գործողությունների հետևանքով Աֆրինում զոհվել են մոտ 150 խաղաղ բնակիչներ:

Տպել

Թեմայի այլ նորություններ