Դեմիրթաշ. Էրդողանի կուսակցությունը ձգտում է Թուրքիայում ֆաշիստական իշխանություն ստեղծել

Թուրքիայի ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կալանավորված առաջնորդը Արդարություն և զարգացում կուսակցությանը մեղադրել է Թուրքիայում ֆաշիստական իշխանություն ստեղծելու փորձ կատարելու մեջ:

Կուսակցության երրորդ Կոնգրեսին հղած ուղերձում Սալահեդդին Դեմիրթաշը հայտարարել է, որ կուսակցության նպատակն է վերացնել ազգային խտրականությունները:

2016թ. հուլիսին տեղի ունեցած անհաջող հեղաշրջումից հետո Դեմիրթաշը անվտանգության ուժերի կողմից ձերբակալվել է նույն տարվա նոյեմբերին:

Տպել

Թեմայի այլ նորություններ