Բավքում բարձրացած հիստերիան միայն գովազդում է Արցախի մասին պատմող ֆիլմը. Լապշին

382

Բավքում հսիտերիա է բարձրացել Լեռնային Ղարաբաղի մասին բլոգերների պարտասրած ֆիլմի վերաբերյալ, իսկ այն միայն հրաշալի կերպով գովազդում ֆիլմը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ամիսներ առաջ Ադրբեջանում կալանավորված, այնուհետեւ ազատ արձակված բլոգեր Ալեքսանդր Լապշինը:


«Ես անսահման ուրախ եմ, որ իմ անտաղանդ կալանավորումը նպաստեց Լեռնային Ղարաբաղում տուրիզմի զգալի աճին: Նաեւ ուրախ եմ, որ իմ անունը երկար տարիներ «կպավ» Ադրբեջանին՝ սեւացնելով նրա վարկը եւ դա դեռ երկար է շարունակվելու եւ ավարտվելու է ՄԻԵԴ-ում այդ երկրին սպանության փորձի մեղադրանքով: Հայցն արդեն ներկայացված է», - գրել է նա ու հավելել, որ Բաքվում իշխանություն ստացած մի խումբ բանդիտներ, որոնք կապված են կլանային ու հաշվարկով ամուսնություններով, իրենցով են արել ադրբեջանցի ժողովրդի նավթային ռեսուրսները ու թելադրում են ամբողջ աշխարհին թե որտեղ ճանապարհորդել:


Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղրի նման հրաշալի տարածաշրջանի պատկանելիությունը կորոշեն Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդները, ոչ թե իսրայելցի կամ լիտվացի բլոգերները: «Մենք սովորական տուրիստներ ենք, ընդամենը շրջում ենք ամբողջ աշխարհով եւ պատմում գեղեցկությունների մասին այլ մարդկանց: Իմ լիտվացի եւ լատիշ ընկերները արդեն մի քանի շաբաթ է, ինչ ավարտել են Լեռնային Ղարաբազի մասին պատմող ֆիլմը: Իմ կարծիքով, ֆիլմը շատ պրոֆեսիոնալ է ստացվել: Անգամ դժվար է հավատալ, որ այն ստեղծել են սեփական ռեսուսրսներով եւ ուժերով: Ուրախ եմ, որ տղաների մոտ ստացվել է»,-գրել է Լապշինը:


Բլոգերը նշում է, որ Բաքվի հեռուստառադիոընկերության կայքում գրում են, իբր, ճանապարհորդ Ալեքսանդր Ալիմովը, ով իր ընկերների հետ նկարահանել է այդ ֆիլմը, հայկական քարոզչության աշխատակից է, քաղաքական պատվերներից առասպելական մեծ գումարներ է ստանում եւ անգամ մասնակցում է Ղարաբաղի անկախության համար մղվող պատերազմին:


«Միաժամանակ, նրանք խոստովանում են, որ թեեւ ոչ մի ապացույց չունեն, բայց «առանց այդ էլ ամեն ինչ պարզ է»: Այդ ամենը գրում է ինչ-որ նեղ շրջանակներում հայտնի պրոֆեսոր՝ Զաուր անունով, որը կրում է այդ երկրի նախագահի ազգանունը», - նշում է բլոգերն ու հայտնում, որ դրանից հետո բալթյան երկրների ճանապարհորդները տասնյակ երկրներ են այցելել՝ Մարոկկոյից մինչեւ Վրաստան եւ Ավստրալիայից մինչեւ Ամերիկա, իսկ Բաքու չեն գնացել, իբր տեսեք, թե որքան անձնական արգահատանք ունեն այդ երկրի հանդեպ:


Բայց մարկետինգի տեսանկյունից, կարծում է Լապշինը, Ադրբեջանի չափից ավելի ուշադրությունն անհայտ բլոգերների նկատմամբ դրական է: «Նման գովազդի համար սովորաբար միլիոնավոր դոլարներ են վճարում, իսկ այստեղ բանտարկում են հայկական լրտեսին եւ պրոցեսը գործի դրվեց: Դեռեւս նրանք չեն հասկանում, որ յուրաքանչյուր նման հրապարակում մեր մասին իրենց ստորացնում է, իսկ մեզ վեր բարձրացնում: Մենք հիմա բարձունքի վրա ենք», - ասել է նա՝ նշելով, որ ավելի վատ կլիներ, եթե նրանք մեզ ընդհանրապես չարձագանքեին, քանի որ գովազդի համար «մենք միջոցներ չունենք»: «Այդ դեպքում մեզ դժվար կլիներ պատմել Ղարաբաղի բնության ու ճարտարապետության մասին: Ասենք, մի 20 մարդ կդիտեր ֆիլմը, իսկ Բաքվի հիստերիկ պահվածքից հետո այն դիտել է մոտ 100 հազար մարդ»,-ընդգծել է Լապշինը:

Տպել

Թեմայի այլ նորություններ