Սիրիայի ՀՕՊ ուժերը իսրայելական օդուժի մի քանի ինքնաթիռներ են խոցել (լուսանկար, տեսանյութ)

Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող իրանական թիրախներին, որից հետո ինքնաթիռների վրա կրակ է բացվել հակաօդային պաշտպանության համակարգերից։


Արդյունքում F-16 ինքնաթիռներից մեկը խոցվել է եւ ընկել Իսրայելի հյուսիսում, օդաչուները չեն տուժել, տեղեկացնում է BBC-ն՝ հղում անելով իսրայելական զինվորական աղբյուրներին։


«Այսօր վաղ առավոտյան Իսրայելի թշնամի ինքնաթիռները նորից ագրեսիա են իրականացրել՝ գրոհելով կենտրոնական մասում ռազմաբազաներից մեկը: Մեր ՀՕՊ ուժերը կրակ են բացել և մի քանի ինքնաթիռ խոցել»,- ասել է ռազմական աղբյուրը:


Խոցված F-16֊ի բեկորները իսրայելական Հարդուֆ գյուղի մոտակայքում, 10-ը փետրվարի, 2018


Իսրայելյանը հայտարարել է, որ մինչ այդ իր տարածքում հայտնաբերվել եւ ոչնչացվել է իրանական անօդաչու սարք, որը արձակվել էր Սիրիայի տարածքից։ Այդ պատճառով էլ իսրայելյան օդուժը գրոհել է «իրանական թիրախներին» Սիրիայում։



«Սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը կատաղի կրակ են բացել, մեկ F16 ընկել է Իսրայելում, օդաչուներին վտանգ չի սպառնում», - ասել է Իսրայելի Զինված ուժերի խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը։


Սիրիական պետական «Սանա» գործակալությունը տեղեկացնում է ոչնչացված մի քանի ինքնաթիռների մասին։

Տպել

Загрузка...