29.03.2024
Ալիևը փորձում է իր կողմը գրավել ռադիկալ տրամադրված ընտրողներին. Ժարիխին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ղարաբաղյան հակամարտությունը շատ լուրջ մարտահրավեր է. Մոգերինի

Ղարաբաղյան հակամարտությունը շատ լուրջ մարտահրավեր է, այն պետք է կարգավորվի քաղաքական բանակցությունների միջոցով: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ Բրյուսելում կայացած հանդիպմանը:


Նա նշել է, որ ԵՄ-ում ակնկալում են, որ կողմերը կկատարեն լարվածության նվազեցման և բանակցային գործընթացի արագացման վերաբերյալ պայմանավորվածությունները, գրում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»: «Ստատուս-քվոն անկայուն է: Հակամարտությունը չի կարող հանգուցալուծվել ռազմական ճանապարհով», - ընդգծել է նա: Մոգերինին նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական բանակցությունների ճանապարհով՝ միջազգային իրավունքի հիման վրա: Նա նշել է, որ ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին և առաջարկներին:


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանըտարածաշրջանային այցելության շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը, նրանց ուշադրությունը հրավիրելով Բաքվից հնչող վերջին հայտարարությունների վրա, ասել է, որ վերջին հայտարարությունները ևս մեկ վկայություն են, թե որքան հեռու է Ադրբեջանը Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացն առաջ մղելու պատրաստակամությունից։

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար