Եվրախորհրդարանը դատապարտել է Սիրիայի Աֆրին քաղաքի վրա Թուրքիայի հարձակումը

Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են Սիրիայի հյուսիսում գտնվող քրդաբնակ Աֆրին քաղաքի վրա Թուրքիայի ռազմական հարձակումը, ինչպես նաեւ Աֆրինում թուրքական գործողությունները դատապարտելու քաջություն դրսեւորած հարյուրավոր մարդկանց ձերբակալությունները, փոխանցում է Reuters-ը։

Եվրախորհրդարանի բանաձեւում պատգամավորները կոչ են անում Թուրքիային չեղարկել 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում մտցված արտակարգ դրությունը, որն օգտագործվում է օրինական եւ խաղաղ ընդդիմությանը ճնշելու համար։


Նրանք նշել են, որ փողերը, որոնք նախատեսված էին Թուրքիային օգնել ԵՄ-ին անդամակցելու հարցում, պայմանավորված էին նրանով, որ Անկարան պետք է բարելավեր մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ոլորտում իրավիճակը։

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...