29.03.2024
Ադրբեջանի ղեկավարությունը անադեկվատ է ու անմեղսունակ. Աշոտյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլին չի հավատում իր վաղաժամկետ ազատ արձակմանը

Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլին, ով քաղաքական դրդապատճառներով դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, չի հավատում Ադրբեջանի արդարադատությանը և իր վաղաժամկետ ազատ արձակմանը: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

«Դատերն ընթանում են անօրինականություններով, այդ պատճառով ես չեմ հավատում դատական գործընթացների արդյունքում իմ ազատ արձակմանը»,- գործակալության հետ զրույցում հայտնել է ընդդիմադիր լրագրողը:

Աֆղան Մուխթարլին նշել է նաև, որ տեղյակ է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից իր գործի շուրջ տարվող լուրջ աշխատանքի մասին:

«Ամեն ինչ կախված է երկրի նախագահի որոշումից: Հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ որոշում կկայացնի նա»,- նշել է Մուխթարլին:

Աֆղան Մուխթարլին փետրվարի 8-ին երկու օրով բանտից ազատ է արձակվել հարազատների քառասունքին մասնակցելու համար: 2017 թ. դեկտեմբերի 31-ին Զաքաթալայի շրջանում գտվող տանը մահացած էին գտել Աֆղան Մուխթարլիի քրոջը և երկու զարմիկներին: Ադրբեջանական ոստիկանության հայտնած պաշտոնական վարկածի համաձայն` նրանց մահվան պատճառը եղել էր գազի արտահոսքը:

ՌԴ-ից առաջին փորձնական գնացքն Ադրբեջանի տարածքով հասել է Իրան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար