Իրան-Թուրքիա հարաբերությունները բոլոր բնագավառներում պետք է ընդլայնվեն. Ռոհանի

251

ԻԻՀ նախագահը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է, որ Իրանի ու Թուրքիայի հարաբերությունները բոլոր բնագավառներում պետք է ընդլայնվեն:

Պատրաստակամություն հայտնելով Իրան-Թուրքիա տնտեսական հարաբերությունների խորացմանը, Իրանի նախագահն ասել է. «Տնտեսական առևտրաշրջանառության մեջ երկու երկրի ազգային արժույթների օգտագործման նախագծի շտապ գործադրումը կարող է առավել թափ հաղորդել Թեհրան-Անկարա տնտեսական հարաբերություններին»:

Ռոհանին նշել է, որ տարածաշրջանում բազմաթիվ սպառնալիքներ կան՝ ուղղված Իրանի ու Թուրքիայի ու նաև իսլամական այլ երկրների շահերի դեմ: «Նկատի առնելով տարածաշրջանային ու միջազգային հարցերում երկու երկրի իրար մոտիկ գտնվող տեսակետները, համատեղ խորհրդակցությունն ու համագործակցությունը պիտի շարունակվի». ասել է նա:

Ռոհանին ընդգծել է տարածաշրջանային հարցերում Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի եռակողմ համագործակցության կարևորությունը: Նա ողջունել է Ստամբուլում Սիրիայի հարցով երեք երկրների նախագահների նիստ գումարելու առաջարկը և երեք երկրների ԱԳ նախարարներին կոչ արել քննարկել եռակողմ նստաշրջանի օրակարգն ու ժամկետները:

Տպել

Загрузка...