Էլի տեղը չեն բերում կամ էլ մոռանում են. Հայաստանում կոշտ արձագանքում են Ալիեւի ելույթին

548

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության նախընտրական համագումարի ժամանակ հնչեցրած հերթական հայաֆոբ հայտարարությունները մեծ աղմուկ են բարձրացրել սոցցանցերի հայկական տիրույթում, ինչպես նաեւ Հայաստանի հանրային, քաղաքական հարթակներում: Շատերն իրենց պարտք են համարում վերլուծել, կշտաբել, նախտել կամ հեգնել հարեւան պետության խանացման ճանապարհը բռնած ղեկավարի ելույթը:


Համագումարի ժամանակ Իլհամ Ալիեւը մասնավորապես ՀՀ մայրաքաղաք Երեւանը արդեն որերրորդ անգամ հռչակեց Ադրբեջաի պատմական տարածք: «Երեւանը մեր պատմական տարածքն է, եւ մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք մեր պատմական հողեր: Սա մեր քաղաքական ու ստրատեգիական նպատակներից է, որին մենք է պետք է հասնենք կամաց-կամաց»,- ասել է Ալիեւը՝ հավելելով, որ ադրբեջանական երիտասարդությունն ու միջազգային հանրությունը պետք է անպայման իմանան, որ Երեւանյան խանությունը, Զանգեզուրը իրենց «պատմական հողերն են»:


Իհարկե, Ադրբեջանի նախագահի ելույթում կրկնվում են նույն քարոզչական թեզերը: Նա ժամակին ողջ հայությանը հայտարարեց Ադրբեջանի թշնամի, մինչեւ օրս մի քանի անգամ Երեւանը հռչակել է «պատմական հող» ու այստեղ ոչ մի նորությույն չկա: Հատկապես, որ մի քնաի օր առաջ նա հրամանագիր է ստորագրել ընտրությունների ժամկետը տեղափոխել այս տարվա հոկտեմբերից ապրիլի 11-ը: Սպասվում են ընտրություներ, իսկ նշանակում է պետք է սպասել հատկապես հայկական կամ արցախյան թեմայի շուրջ Ալիեւի հռետորաբանության խստացում: Սա այն եզակի աշխատող թեմաներից է, որն Ադրբեջանի ներսում համախամբող ուժ ունի:


Արտաքին թշնամու կերպարը միշտ այդպիսի նշանակություն է ունենում, իսկ եթե այն աշխատում է որպես համախբող գործոն ու հատկապես ներքաղաքական պայքարի համատեքստում, ինչու այն չօգտագործել: Բացառված է, որ այս պարզ իրողությունը լավ չպատկերացնեն ՀՀ-ում հատկապես իշխանության ներկայացուցիչները: Այդ դեպքում ինչու են նման խիստ, երբեմն կշտամբող արձագանքներ «ձոնում» հարեւան պետության ղեկավարին: Պատասխանը մեկն է՝ ՀՀ-ում սպասվում են ընտրություններից ոչ պակաս իրադարձություններ: Մոտենում է «ապրելու» ապրիլը, երբ ավարտվելու է Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ժամկետը, նշանակվելու է նոր վարչապետ եւ երկիրն անցնելու է խորհրդարանական կառավարման մոդելին:


Այստեղ եւս նկատվում են համակարգի շուրջ մոբիլիզացիա ապահովելու առումով արտաքին թշնամու կերպարի շահարկման միտումներ: Հայաստանում այս խնդրին առավել զգայուն են սկսել վերեբերել հատկապես 2016 թ-ի ապրիլյան ռազմական բախումներից հետո:


Վերոնշյալն ավելի հասկանալի եւ ընկալելի դառնալու համար մեջբերենք այդ արձագանքներից մի քանիսը: ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը հեգնական տոնով մեղադերել է Ալիեւին պատմական փաստերը խեղաթյուրելու մեջ:


«Մինչև վերջին ժամանակները ընդունված էր հավատալ թևավոր դարձած դիտարկմանը, թե ոչ ոք այնպես չի խեղաթյուրել պատմությունը, որքան պատմաբանները: Ալիև II-ը, այսօր արտաբերած դատարկաբանությամբ, կրկին ապացուցեց, որ այդ դափնին իրեն է պատկանում, ոչ թե պատմաբաններին: Այս տեմպով, ընտրական ցիկլից Ալիև կրտսերը կարող է դուրս գալ ոչ միայն հավանական 89-90 տոկոս քվեներով, այլև իբրև մեր տարածաշրջանի Կիմ Չեն Ըն՝ նույնքան ծիծաղելի...», - ասված է Ֆարմանյանի Facebook-յան գրառման մեջ:


 


ՀՀԿ-ական եւս մեկ պատգամավոր Արման Սաղաթելյանը Ալիեւի աղմկահարույց «ելույթի պատվին» իր Facebook-յան էջում տեղադրել է այս լուսնակարը: Տվյալ լուսանակարում ինքն Ադրեջանի ղեկավարի ու ԱԳ նախարարի հետ հայտնվել է նույն կադրում եւ քամահրանքով նայում է Մամեդյարովին, որն այդ պահին, ամենայն հավանականությամբ, ինչ որ բան է «շշնջում» շեֆի ականջին: Այնուհետեւ նա Ալիեւի հայտարարության համատեքստում մեկնաբանել է լուսանկարը.


«Ամեն անգամ, երբ ընթերցում կամ դիտում եմ հարեւան պետության նախագահի կամ արտգործնախարարի հերթական ռազմատենչ ու անպատասխանատու պնդումներով լի ելույթները, հիշում եմ այս պատկերը։ Այսօր էլ հարեւան երկրի նախագահը իր առաջին նախընտրական ելույթում խոսեց, իհարկե, Արցախի եւ մեր մայրաքաղաքի մասին, եւ կրկին անգամ մեր, հայերիս հաշվին ինքնահաստատվելու փորձով։ Ափսոս, որ հնարավոր է դեռ շատ երկար տարիներ չեմ կարողանա պատմել, թե ինչն էր նախորդում պատկերված վիճակին, ինչու շրջվեց Մամեդյարովը ու ինչ է նշանակում դեմքիս արտահայտությունը, բայց իր հերթական ելույթի վերաբերյալ կարող եմ կարճ արձագանքել Արցախի ֆոլկլորով՝ վններ քեզ։ Մի տեսակ շատ ենք պոլիտկորրեկտ դարձել, էլի տեղը չեն բերում կամ էլ մոռանում են», - նշել է Սաղաթելյանը:


Երբ նակտում ենք հարեւան պետության ղեկավարության հասցեին հնչող նման քնադատական կամ ռազմահայրենասիրական հայատարարություններ, ակամամից հիշում ենք ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի համակարգերի տարբերության մասին հայտնի անեկդոտը. «ԱՄՆ-ում կարելի է կանգնել Սպաիտակ տան դիմաց ու կշտամբել ամերիկյան կառավարությանը: ԽՍՀՄ-ում եւս կարելի է կանգնել Կարմիր հրապարակում եւ նույն կերպ կշտամբել ամերիկյան կառավարությանը»: Համակարգերն, իհարկե, տարբերն են, բայց ՀՀ-ում իսկապես հայրենի իշխանավորները հանգիստ կարող են ԱԺ ամբիոնից, Facebook-ում կամ անգամ նախագահականի տարածքից խստորեն կշտամբել ադրբեջանական ղեկավարությանը:


Ռազմական փորձագետ Ավետիք Չալաբյանն այլ կերպ է մեկնաբանել Ալիեւի ելույթը: Նրա համար սա պարզ նախընտրական բարբաջանք չէ, ոչ էլ անմիտ ռազմատենչություն: «Իր ասածի հիմքում կա խորը համոզմունք, որ ունենալով ուժեղ բնական աճ, և համբերություն, թուրքական տարրը կկարողանա երբևիցե հետ վերադառնալ բուն Հայաստանի Հանրապետության տարածք, որտեղից այն հետևողականորեն դուրս է մղվել տասնինը և քսաներորդ դարերի ընթացքում։ Իհարկե, եթե մենք թույլ տանք՝ սակայն ցանկացած մարդ, որը հեռանում է Հայաստանից, դրանով ևս մեկ դուռ է բացում թուրքական տարրի առաջ, եթե նույնիսկ դա չի գիտակցում։ Միայն վերադառնալով, երկիրը սիրելով և երկրին տեր կանգնելով կարելի է փակել մեր հարևանների ախորժակը», - եզրափակում է նա։

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...