Թրամփի շնորհիվ ԱՄՆ-ը կունենա պատմության մեջ ուժեղագույն բանակը. Սպիտակ տուն

506

Հանրապետականների և դեմոկրատների համաձայնեցրած երկամյա բյուջեն թույլ կտա ԱՄՆ-ին ունենալ բանակ, որը կլինի ուժեղագույնը պատմության մեջ, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը։

Նրա խոսքով՝ այդ ձեռքբերման մեջ կարևորագույն դեր է խաղացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Շնորհիվ նախագահ Թրամփի՝ այժմ մենք կարող ենք ունենալ բանակ, որը կլինի ուժեղ, քան երբևէ»,- ասել է Սանդերսը Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ։

Տպել

Загрузка...