Ռուսաստանը Թուրքիային Ка-27 տեսակի ուղղաթիռներ կմատակարարի

253

Ռուսաստանը Թուրքիային Ка-27 տեսակի ուղղաթիռներ կմատակարարի։ Այս մասին պայմանագիրը կողմերի միջև ստորագրվել է նախօրեին, լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է «Ռոսավիացիայի» ղեկավար Ալեքսանդր Ներադկոն:

Արդեն հայտնի է, որ այս տարի Ռուսաստանից Թուրքիա կմատակարարվի Ка-27 տեսակի 3 ուղղաթիռ: Գործարքի ֆինանսական մասը չի բացահայտվում:


Այս տեսակի ուղղաթիռները Ռուսաստանից բացի օգտագործվում են նաև Կանադայում, Պորտուգալիայում, Շվեյցարիայում, Չինաստանում, Հարավային Կորեայում և Ինդոնեզիայում:

Տպել

Загрузка...