20.04.2024
Վարչապետը գոհ է՝ խոստացված 856 մլն դոլարի ներդրումն ապահովել են
prev Նախորդ նորություն

Մամուլ. Հայաստանի ԶՈւ-ի գլխավոր շտաբի պետին կփոխարինեն արցախցի գեներալո՞վ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պաշտոնից ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատարի առաջին տեղակալ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը: Արզումանյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականից: Մեր տեղեկություններով, սակայն, իշխանությունները չեն պատրաստվում ազատվել նման կադրից: Նախնական տեղեկություններ կան, որ Արզումայանը կնշանակվի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում՝ Մեվսես Հակոբյանի փոխարեն: Այս տեղեկությունը՝, սակայն, դեռ չի հաստատվում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ տեղեկատվական վարչության աշխատողների ատեստավորման գործընթացը խայտառակ արդյունք է տվել՝ բաժնից ընդամենը 2 հոգի են բարեհաջող անցել։ Երեկ ատեստավորման է մասնակցել բաժնի առաջատար մասնագետը եւ չի կարողացել տարրական հարցերի պատասխանել։ Այնպես, որ բանավոր քննության ժամանակ հանձնաժողովի անդամներից մեկը հուսահատ հարց է տվել․ «Ո՞վ է ԱԺ նախագահը»։ Մասնագետը տեղյակ չի եղել նաեւ իր բաժնի գործառույթներից։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ատեստավորումից «կտրվել» են սույն վարչության պետն ու տեղակալը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1,5% գնաճ: Այս մասին «Փաստ»–ը տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայությունից: Այս ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է գորգերի եւ հատակի ծածկերի՝ 0,1%, կահույքի եւ կահավորանքի՝ 0,5%, կենցաղային սարքերի՝ 0,7%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի եւ տնային կահ–կարասու՝ 1,1%, դեղագործական ապրանքների 1,3% գնաճ: Հագուստն ու կոշկեղենն էժանացել է: Կոշիկի եւ հագուստի գները նվազել են համապատասխանաբար 4,7% եւ 2,7%–ով: 2018–ի հունվարին 2017–ի դեկտեմբերի համեմատ բենզինի, դիզելային վառելիքի եւ փոխադրամիջոցների լիցքավորման համար գազի գներն աճել են համապատասխանաբար՝ 5,4%, 16,3% եւ 11,8%–ով, իսկ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ՝ 28,7%, 37,3% եւ 10,9%–ով:


Դիտարկված բոլոր քաղաքներում 2018–ի հունվարին 2017–ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0,7–3,5% գնաճ: Ի դեպ, գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Գավառում, իսկ Երեւանում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0,8%–ով: ԱՎԾ–ի տվյալներով՝ մատուցված ծառայությունների ոլորտում 2018–ին արձանագրվել է սակագների 0,2% հավելաճ: Բնակարանային ծառայությունների սակագները աճել են 0,2%–ով, տրանսպորտինը՝ 0,2%–ով, ինչը պայմանավորված է օդային տրանսպորտով, միջազգային չվերթների ծառայությունների սակագների 0,5% հավելաճով: Կրթության ծառայությունների սակագներն աճել են 0,8%–ով, հանգստի եւ մշակույթի ծառայությունները՝ 2,1%–ով, հյուրանոցային ծառայությունները՝ 4,4%–ով: Առողջապահության, կապի ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Դիտարկված բոլոր քաղաքներում 2018–ի հունվարին 2017–ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0,1–0,5% հավելաճ: Ըստ վիճակագրության՝ համեմատաբար բարձր հավելաճ գրանցվել է Վաղարշապատում: Մայրաքաղաքում ծառայությունների սակագներն աճել են 0,1%–ով»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օրերս Medialab.am կայքի՝ Պնախարար Վիգեն Սարգսյանի վերաբերյալ ծաղրանկարի պատճառով կայքի խմբագիր Մարիաննա Գրիգորյանը լուրջ սպառնալիքներ է ստացել Հայկ Բերման Օհանյան անունով օգտատիրոջ կողմից: Վերջինիս Ինստրագրամի էջում նշել է, որ ինքը դիպուկահար է, իսկ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցուպատասխանի ժամանակ, ըստ էության, չէր հերքել որ հայոց բանակի սպա է:


Արդյոք Հայկ Բերման Օհանյանը ծառայում է հայոց բանակում, նրան պատասխանատվության կանչե՞լ են մարդուն բացահայտ սպառնալու համար. այս հարցերն ուղղեցինք ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն հովհաննիսյանին:
Պարոն Հովհաննիսյան, Medialab-ի խմբագիր Մարիաննա Գրիգորյանի հասցեին սպառնալիքներ հնչեցրած Հայկ Օհանյան անունով օգտատերը ՊՆ սպա՞ է


Ոչ:


Բայց Ինստրագրամի էջում նշել է՝ դիպուկահար է, եւ ասում է, որ հայոց բանակի սպա է:


Շատ բան կարող է ասել, բայց ինքը վաղուց հայկական բանակի սպա չէ:


Քանի տարի առաջ է սպա եղել:


Մի քանի տարի:


Իսկ Պաշտպանության նախարարն ի՞նչ վերաբերմունք ունի այս դեպքի կապակցությամբ, թեկուզ նախկին սպայի արարքի հանդեպ:


Իր արարքի վերաբերյալ համապատասխան վարույթ կա: Հետեւաբար՝ ամեն ինչ վարույթի շրջանակներում»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ին դուր չի եկել կոալիցիոն գործընկերոջ՝ ՀՅԴ-ի վերջին հայտարարությունը, որտեղ ոչ միայն քննադատել էին երկրում տիրող իրավիճակը, այլեւ առաջարկների մեջ մատնանշել ԸՕ-ից ռեյտինգային ընտրակարգը հանելու անհրաժեշտությունը: ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՅԴ այս հայտարարությունը որակել է շահարկում` հավելելով, որ իրենք ԸՕ-ն չեն փոխի եւ ռեյտինգային ընտրակարգը չեն հանի: «Մենք նախքան կոալիցիա ձեւավորելու ժամանակաշրջանում նաեւ նման խոսակցություններ բանակցությունների ընթացքում ունեցել ենք: Սովորաբար քաղաքական ուժերը միշտ ցանկանում են այն լավը, ինչ իրականացվել է գործունեության ընթացքում վերագրել իրենց, իսկ վատը թողնել կոալիցիայի անդամ մյուս քաղաքական ուժին: Սա ընդունելի չէ որեւէ քաղաքական ուժի համար, եւ կարող եմ ասել` եւ՛ լավի, եւ՛ վատի համար պատասխանատու են կոալիցիոն քաղաքական ուժերը` երկուսը միասին»,- ասել է նա»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարությունը մեծ հաջողությամբ շարունակում է թվանկարչությունը` ցույց տալու համար, թե իրականացվել են վարչապետ Կարեն Կարապետյանի խոստումները: Խոսքը, մասնավորապես, վարչապետի՝ 2017թ. ընթացքում 830-850 մլն դոլարի ներդրում ապահովելու հայտարարության մասին է: Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Կարեն Կարապետյանն աչքալուսանք է տվել, թե խոստումը ոչ միայն կատարվել է, այլեւ գերակատարվել: «Թվերը, որը ես եմ հայտարարել՝ 830-840 մլն ներդրումային ծրագրեր, այս պահին ամփոփված ունենք, եւ բոլոր ծրագրերը, որոնք մենք հայտարարել էինք, իրագործվել է, 856 մլն, եթե հիշողությունս չի դավաճանում, որից 580 մլն-ը մասնավոր սեկտորից է»,- ասել է Կարապետյանը:


Իսկ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան` տեղեկացրել են. «2017 թվականին պետք է կատարվեր շուրջ 490 մլն դոլարի ներդրում եւ ստեղծվեր 7300 նոր աշխատատեղ: Տարվա արդյունքներով իրականացվել է շուրջ 506 մլն դոլարի ներդրում, սակայն ստեղծվել է շուրջ 5200 նոր աշխատատեղ»: Միայն թե, նկատենք, իշխանությունները նրբորեն շրջանցում են ներդրումների աշխարհագրությունը: Սա պարզ պատճառով. օտարերկրյա ուղղակի ներդրումները նախորդ տարի սպասվածից քիչ են եղել, հիմնականում գումարը եկել է հանքարդյունաբերության ոլորտ, այն էլ օֆշորային երկրներից: Բայց որպեսզի կառավարությունը ցույց տա, թե ապահովել է խոստացված ցուցանիշը, հաշվարկներն անում է իր հնարած մեթոդաբանությամբ` ներառելով նաեւ այդ ընթացքում վերցված վարկային միջոցները, պետության կողմից ներդրված գումարները»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Վահրամ Բաղդասարյանի եւ Սամվել Ալեքսանյանի այս տպավորիչ լուսանկարը, որը երեկ շրջում էր համացանցում, ուշագրավ պատմություն ունի։ Պարզվում է՝ վերջերս ՀՀԿ խմբակցության ղեկավարը, հերթական անգամ իր առաքելությունը կատարելով, փորձել է քվեարկության համար «բերման ենթարկել» Ալեքսանյանին։ Երբ զանգահարել է, պարզվել է, որ Լֆիկ Սամոն Իրան է մեկնում եւ արդեն հասել է Մեղրի։ Խմբակցության ղեկավարը հրահանգել է 2 ժամից լինել խորհրդարանում, որ մասնակցի քվեարկությանը։ Գործարարը փորձել է «սակարկել», թե կհամոզի «Ծառուկյան դաշինքի» պատգամավորներից մի քանիսին, որ «իր խաթեր» կողմ քվեարկեն, սակայն ՀՀԿ խմբակցության ղեկավարը խիստ հրահանգել է վերադառնալ։ Բայց Բաղդասարյանի խիղճը տանջել է, եւ ինքն է լուծել պակասող ձայների հարցը։ Երբ նորից զանգահարել է Ալեքսանյանին, պարզվել է, որ Լֆիկը զինվորի պես կատարել է «շեֆի» հրահանգը եւ արդեն հասել է Սիսիանի կողմերը, Բաղդասարյանը հորդորել է նորից հետ դառնալ եւ շարունակել ճանապարհը դեպի Իրան։ Երեկ նրանք խորհրդարանում հանդիպելով՝ հիշել են այս պատմությունը եւ անբռնազբոս հռհռացել, ինչն էլ արձանագրել է panorama.am-ի լրագրողը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Համայնքների խոշորացման հերթական փուլը կսկսվի ապրիլին` նոր կառավարության ձեւավորումից հետո։ Հերթն Արարատի, Արագածոտնի եւ Արմավիրի մարզերինն է՝ մեզ ասաց տարածքային կառավարման փոխնախարար, խոշորացման հարցերով զբաղվող Վաչե Տերտերյանը, չմանրամասնելով գործընթացը։ Բանն այն է, որ այս մարզերում տեղական իշխանիկները փորձում են հնարավորն անել՝ իշխանությունից չզրկվելու համար։ Օրինակ, Ավշարի Գրիգորյան եղբայրներն ամեն ինչ անում են, որ իրենց հայրենի Ավշար գյուղը չմիավորվի որեւէ խոշոր համայնքի հետ, այլ հակառակը՝ փոքր գյուղերը միանան Ավշարին, որ իրենց կալվածքը մեծանա։ Հիշեցնենք, որ վաղնջական ժամանակներից Ավշարի գյուղապետը պատգամավոր եւ մարզպետ Գրիգորյանների երրորդ եղբայրն է՝ Սուրիկը։ Սակայն տեղեկություն կա, որ, նախնական որոշման համաձայն, Արարատ քաղաքին են միանալու Արարատ, Սուրենավան, Արմաշ, Երասխավան եւ Ավշար գյուղերը»:

«Պոբեդա» լոուքոսթերը կիրականացնի Ռոստով–Գյումրի չվերթը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel