29.03.2024
Bloomberg. Ինչպե՞ս է «կրեմլյան զեկույցն» անդրադարձել ռուսաստանաբնակ գործարարների վրա
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովը տեղի կունենա մարտի 26-ին Վառնայում

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրոպայի խորհրդում նախագահող Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը մարտի 26-ին բուլղարական Վառնա քաղաքում հանդիպում կունենան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։


Սպասվում է, որ հանդիպման ժամանակ կքննարկվեն Եվրամիության ու Թուրքիայի միջև հարաբերություններին առնչվող, տարածաշրջանային, միգրացիոն ու մի շարք այլ հարցեր:


Հիշեցնենք, որ ավելի վաղ Յունկերը հայտարարել էր, որ մոտ ապագայում Թուրքիայի՝ Եվրամիության անդամ դառնալն անհնար է և որ Թուրքիայի իշխանությունները պետք է վերջ տան իրենց ագրեսիվ հռետորաբանությանը՝ եվրոպացի առաջնորդներին անվանելով ֆաշիստ կամ նացիստ:


Նա նաև ասել էր, որ ԵՄ-ն պետք է շարունակի իր հարաբերությունները Թուրքիայի հետ, սակայն Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության մասին դեռ խոսք լինել չի կարող:

The Guardian. ԱՄՆ–ի նոր միջուկային քաղաքականությունը`պատերազմի սցենար է
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար