28.03.2024
Էներգետիկայի նախարարն ընդունել է Moody`s Investors Services փոխնախագահին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հայաստանը մտադիր է երկու նոր ազատ տնտեսական գոտի ստեղծել. փոխնախարար

Հայաստանը մտադիր է երկու նոր ազատ տնտեսական գոտի ստեղծել: Այս մասին Ազգային Ժողովում հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:


Նրա խոսքով, դրանք կգործեն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեխնոլոգիաներն ու լոգիստիկան: Սակայն փոխնախարարը ձեռնպահ է մնացել մանրամասներից:


Ազիզյանը հիշեցրել է, որ այսօր Հայաստանում գործում է երկու ԱՏԳ՝ Ալյանսը (բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում) և Մերիդիանը՝ ոսկերչության ոլորտում: Ըստ նրա, այս երկու գոտիներում 2017 թվականին արձանագրվել է ընկերությունների մասնակցության 30% աճ և շրջանառության 32% աճ:


«Այսօր նրանց գործունեության մեջ որոշակի սահմանափակումներ կան, պայմանավորված համաշխարհային տնտեսության վիճակով և ցածր պահանջարկով, բայց մենք ակնկալում ենք ակտիվացում միջազգային տնտեսական կոնյունկտուրայի փոփոխության շնորհիվ»,- ասել է նա: 


Կառավարությունը, հիշեցրել է փոխնախարարը, հիմնական շեշտը դնում է զարգացման վրա և առաջիկայում ամբողջ թափով կսկսի գործել Իրանի հետ սահմանակից Մեղրիի ազատ տնտեսական գոտին: 

Հայաստանը պետք է շարունակի զարգացնել իր ռազմավարա-դաշնակցային հարաբերությունները ՌԴ հետ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար