ՀՀ ազգային ժողովն Արցախի բանակին տասը միլիոն դրամ նվիրաբերեց

228

Լեռնային Ղարաբաղ այցի շրջանակում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպել է Ղարաբաղի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի հետ:


Ըստ Հայաստանի Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Լեւոն Մնացականյանին է փոխանցել Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների եւ աշխատակազմի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությանը տրամադրվող տասը միլիոն դրամի հավաստագիրը:


Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ Ազգային ժողովն իր աշխատակազմով` տնտեսական աշխատակցից մինչեւ ՀՀ ԱԺ նախագահ, իրենց ներդրումն են ունեցել այս հարցում:


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատարը, շնորհակալություն հայտնելով նվիրատվության համար, նշել է, որ գումարը ծառայելու է Պաշտպանության բանակի եւ զինծառայողների առաջնային խնդիրների լուծմանը:

Տպել

Թեմայի այլ նորություններ