Կրեմլը խոստացել է իր ժամանակին պատասխան տալ «կրեմլյան զեկույցին»

267

Ռուսաստանն ԱՄՆ-ի «կրեմլյան ցուցակի» հետ կապված իրավիճակում կգործի իր շահերին համապատասխան, նոր պատժամիջոցների հնարավոր կիրառման պատասխանները կլինեն իրենց ժամանակին, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ես ուզում եմ հիշեցնել ձեզ ՌԴ նախագահի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանը կանի այն ամենը, ինչը լավագույնս համապատասխանում է իր սեփական շահերին», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի՝ ԱՄՆ-ի կողմից հնարավոր պատժամիջոցների դեպքում ՌԴ քայլերի վերաբերյալ հարցին:

Տպել

Թեմայի այլ նորություններ