29.03.2024
Ռուսաստանը մեր ընկերը չէ. ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԱՄՆ միջուկային դոկտրինը՝ միջուկային սպառազինությունների նոր մրցավազքի մեկնարկ․ Բերլին

ԱՄՆ-ի միջուկային դոկտրինի նոր տարբերակը վկայում է, որ միջուկային սպառազինությունների նոր մրցավազքի մեկնարկը տրված է։ Եվրոպայի համար սա առանձնահատուկ վտանգավորություն է ներկայացնում, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ինչպես սառը պատերազմի ժամանակ, միջուկային սպառազինությունների նոր մրցավազքը մեզ եւ Եվրոպայի համար առանձնահատուկ վտանգավորություն է ներկայացնում»,- նշել է նախարարը։

Գաբրիելը նշել է, որ միջուկային զենքի նոր տեսակներին պետք է անհանգստությամբ վերաբերվել՝ հավելելով, որ նոր նախաձեռնություններ են պետք միջուկային զենքի վերահսկման եւ զինաթափման համար։

Կրեմլը խոստացել է իր ժամանակին պատասխան տալ «կրեմլյան զեկույցին»
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար