29.03.2024
ՍԴ-ի մեկ տարվա ընթացքում ընդունած բազմաթիվ որոշումներ չեն կատարվել. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ադրբեջանը հաթաթա է տալիս Նազարբաևի ազգականին. Շուշիի մզկիթը նոր հիսթերիայի առիթ

2015 թվականից «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը Արցախի Հանրապետության կառավարության և «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամի համագործակցության շրջանակներում Շուշիում իրականացնում է Գոհար Աղա /Վերին Ջումա/ մզկիթի վերականգնման ծրագիրը։


Մզկիթի վերականգնման ծրագիրը մեկնարկել է 2015 թվականին, երբ IDeA հիմնադրամի դոնոր, գործարար Կայրատ Բորանբաեւը Հայաստան եւ Արցախ կատարած այցի ժամանակ ցանկություն է հայտնել իր աջակցությունն ու ներդրումն ունենալ մզկիթի վերականգնման գործում եւ այդ նպատակով խոշոր հանգանակություն է կատարել։ Ծրագրով նախատեսվում է հիմնովին վերականգնել մզկիթը՝ ապահովելով դրա նախնական տեսքը: Մզկիթի վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտվել 2018 թվականի աշնանը։


Այն հանգամանքը, որը մզկիթի վերականգնմանը նպաստում է Կայրատ Բորանբաեւը,  Ադրբեջանում լուրջ աղմուկ է բարձրացրել, քանզի Բորանբաևը հանդիսանում է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ազգականը. Նազարբաևի թոռը՝ Այսուլթան Նազարբաևը ամուսնացած է Կայրատ Բորանբաևայի  դստեր հետ: 


Եվ ահա ադրբեջանական մամուլը գրում է, որ իրավիճակը ավելի քան տարօրինակ է, քանի որ Ղազախստանի նախագահը միշտ հանդես է եկել ղարաբաղյան հակամարտության հարցում սկզբունքային դիրքորոշմամբ. մինչ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցելը Նազարբաևը, հիշեցնում է minval.az-ը, հայտարարել էր, որ Հայաստանը կարող է անդամակցել միայն միջազգայնորեն ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Արցախի: Այնուհետ հիշեցվում է, որ 2016 թվականի հոկտեմբերին Նազարբաևը  հրաժարվել է մեկնել Երևան ՀԱՊԿ գագաթաժողովին, և այլն: 


Եվ այս ամենի ֆոնին, զայրանում են Ադրբեջանում, «Forbes Казахстан» ամսագրի տվյալներով 13-րդ տեղը զբաղեցնող Բորանբաևը ինքնագործունեությամբ է զբաղված՝ լինելով Նազարբաևի ազգականը: Ինքնագործունեության համար նրանք մեղադրում են առաջին հերթին հայերին, ում հետ բիզնես կապերի մեջ է Բորանբաևը, այնուհետ մեղադրանքի չափաբաժինն ուղղում նաև ռուսներին՝ հարց բարձրացնելով, թե «ո՞վ է երաշխավորը, որ Բորանբաևն ու այլ ձեռնարկատերերը գործունեություն չեն ծավալի Ղրիմում ու օկուպացված այլ տարածքներում»: Այս ամենի հետևանքը այն է, վստահ են հարևան երկրում, որ Ղազախստանի նկատմամբ բացասական վերաբերմունք կձևավորվի, քանզի Բորանբաևը հանդգնել է սեփական բիզնես շահերը ավելի բարձր դասել, քան իր երկրի քաղաքական շահերը՝ հանդիսանալով «իմաստուն քաղաքական գործիչ Նազարբաևի ազգականը»:


Իսկ վերջում հոդվածագիրը հավելում է, որ ակնկալում են «անառակ որդու» ճիշտ ուղու վրա շուտափույթ վերադարձը, որպեսզի «ղազախ ժողովուրդը ևս մեկ անգամ ստիպված չլինի ամոթ ապրել, ինչպես եղավ Ռահաթ Ալիևի դեպքում»: Հիշեցնենք, Նազարբաևի և իր նախկին փեսա, Ավստրիայում Ղազախստանի դեսպան Ռահաթ Ալիևի միջև երկարամյա հակադրությունն ավարտվեց վերջինիս մահով: Ալիևն այդպես էլ չապրեց մինչ դատական նիստը, որի ժամանակ սպառնում էր բացահայտել աղմկահարույց փաստեր ու կոմպրոմատներ արևմտյան առաջնորդների մասին, որոնք, իբրև թե, աջակցում էին Նազարբաևի ռեժիմին: Նրա մահը բազմաթիվ հարցականներ առաջ քաշեց, փաստաբանները պնդում էին, որ այն կասկածելի է, սակայն դատավորը հայտարարեց, որ գործը փակվում է, քանզի ինքնասպանության վարկածը չի հերքվում:

Անկարան պետք է հրաժարվի իր ժխտողական քաղաքականության վտանգավոր պոպուլիզմից. ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար