ՌԴ-ն, Իրանն ու Թուրքիան կստեղծեն կոմիտե՝ Սիրիայի նոր սահմանադրություն գրելու համար

Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան պայմանավորվել են ստեղծել կոմիտե, որը նոր սահմանդրություն կպատրաստի Սիրիայի համար։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսի արդյունքներով, որը կայացել է Սոչիում, փոխանցում է VOA-ն։

Նրա խոսքով՝ 3 պետություններից յուրաքանչյուրը ներկայացրել է սահմանադրական կոմիտեի կազմի համար 50 թեկնածուներից կազմված ցուցակ։ Կոմիտեի կազմում պետք է ներառվեն նաև Սիրիայի կառավարության, ընդդիմության ներկայացուցիչներն ու անկախ անդամներ։

Սիրիական ընդդիմության խոշորագույն կազմակերպությունը բոյկոտել է Սոչիի կոնգրեսը, որը հայտարարել է, որ միջոցառումը դարձել է Բաշար Ասադի հիմնական դաշնակից Կրեմլի փորձ՝ խոչընդոտելու ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղ բանակցային գործընթացին։

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան նույնպես չէին ուղարկել իրենց ներկայացուցիչներին, քանի որ, նրանց կարծիքով՝ պաշտոնական Դամասկոսի պատվիրակությունը հրաժարվել է «պատշաճ փոխգործակցությունից»։

Տպել

Загрузка...