29.03.2024
ՌԴ-ն ջանքեր է գործադրում շփման գծում ԵԱՀԿ դիտորդների թիվն ավելացնելու համար. Զախարովա
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Երբ էլ մեկնեք՝ ժամանակը զուտ չեք վատնի. Հայաստանը 2018-ի ամենապահանջված ուղղություններից է

Skyscanner.ru կայքը հաշվարկել է, թե որքան կարժենա երկշաբաթյա արձակուրդը երկու հոգու համար աշխարհի տարբեր անկյուններում 2018 թվականին ու Հայաստանը հայտնվել է ամենապահանջված ուղղությունների հնգյակում:


Շրջագայության արժեքը հաշվարկվում է ավիատոմսերի, բնակության և տեղում ծախսերի հանրագումարից: Կայքի մասնագետները հաշվարկել են նաև զվարճանքի վրա ծախսվող գումարը: Ըստ այդմ, Հայաստանը հայտնվել է ռեյտինգային ցանկի հինգերորդ հորիզոնականում:


Համաձայն փորձագետների, մեր երկիր այցելությունը ամենաթանկն արժե հուլիսին: Երկու հոգու հաշվարկով օրական բյուջեն կկազմի $77, որից կեցությունը՝ $33 , սնունդը՝ $26 , տրանսպորտն ու զվարճանքը՝ $18:


«Երբ էլ մեկնեք Հայաստան՝ ժամանակը զուտ չեք վատնի: Ձմռանը Ծաղկաձորում հասանելի են դահուկորդների ու սնոուբորդիստների համար հաճույքներ, իսկ ամռանը հաճույք պատճառեք ձեր ներքին գեդոնիստին Սևանի ափին: Անպայման գնահատեք Մեծ Կասկադը Երևանում և այցելեք «Արարատ» կոնյակի գործարան: Լավագույն տեսարանը, որ բացվում է հայկական կոնյակին անուն տված լեռանը Խոր Վիրապից է: Իսկ ևս մեկ հնությանը բարձրանալ՝ Տաթև, ամենահարմարը ճոպանուղու միջոցով է. 320 մետր բարձրության վրա այդ 5,7կմն կհիշեք դեռ շատ երկար»,- գրում է կայքը:


Մատչելիության առումով ամենապահանջվածն է Բելառուսը, որին հաջորդում են Մոլդովան, Աբխազիան ու Հնդկաստանը:

Վրաստանում կխստացնեն պայքարն «օրենքով գողերի» դեմ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար