19.04.2024
ԱՄՆ-ն շարունակելու է օժանդակել կառավարության նախաձեռնված ռեֆորմներին. Ռիչարդ Միլս
prev Նախորդ նորություն

Մամուլ. ուժային կառույցները դրվում են վարչապետի ենթակայության տակ․ ակա՞ն, թե՞ հենարան

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարման նոր մոդելի անցման համատեքստում կատարվող օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է, որ ոստիկանությունն ու ազգային անվտանգության ծառայությունը լինելու են վարչապետին ենթակա մարմիններ, ներկայիս կառավարությանն առընթեր կարգավիճակի փոխարեն: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ այդպիսով ձեւավորվում է այդ կառույցների համար քաղաքական պատասխանատու անձ, ներկայիս փաստացի քաղաքական պատասխանատուի բացակայության պայմաններում:


Այստեղ ձեւավորվում է բավականին ուշագրավ մի իրավիճակ: Առաջին հայացքից երկու այս գերատեսչությունները անմիջականորեն դնելով վարչապետի ենթակայության տակ, ամրացվում է նրա դիրքը, ուժեղացվում է վարչապետի իշխանությունը: Մյուս կողմից, սակայն, առավել լայն դիտարկելով իրավիճակը, նկատելի է դառնում, որ խոսքն ավելի շուտ վերաբերում է բալանսավորմանը, քանի որ նոր մոդելի պայմաններում ըստ էության վարչապետի ենթակայությունից դուրս է բանակը: Խաղաղ պայմաններում չկա Գերագույն գլխավոր հրամանատար, հայտարարված պատերազմ թերեւս չի լինի, համենայնդեպս, տեւական ժամանակահատված:


Պաշտպանության նախարարությունը ղեկավարում է նախարարը, իհարկե պաշտպանական քաղաքականությունը մշակում է Անվտանգության խորհուրդը, որը ղեկավարում է վարչապետը, սակայն խնդիրն այն է, որ այդ խորհուրդն իր գործունեությամբ, այսպես ասած, կոլեգիալ բնույթի է, եւ այստեղ վարչապետի գերակա մեծամասնությունը ամենեւին երաշխավորված չէ՝ կազմի ինստիտուցիոնալ ձեւավորման տեսանկյունից: Օրինակ՝ ԱԽ անդամ պետք է լինեն երեք փոխվարչապետները, եւ այստեղ հնարավոր են տարբեր կոնֆիգուրացիաներ: Ըստ այդմ, ոստիկանությունն ու ԱԱԾ-ն վարչապետի ենթակայության տակ դնելը իրականում ավելի շատ բալանսավորում են առկա իրավիճակը, քան մեծ առավելություն տալիս վարչապետին: Սա իհարկե սցենարային տարբերակներից մեկն է, որը սակայն վկայում այն մասին, որ իրադարձությունների զարգացումը ամենեւին չի գտնվում միարժեք ու անշեղ գծի վրա, եւ ձեւավորվում է մի իրականություն, որը հնարավորություն է տալիս ադապտունակ դարձնել ցանկացած սցենար կամ պլան:


Անկասկած է, որ իշխանության վերադասավորման կամ վերակառուցման ներկայիս գործընթացը տեղի է ունենում դիրքային բավականին կոշտ պայքարով, որտեղ յուրաքանչյուր տեղի ու սանտիմետրի համար առկա է բավականին լարված մրցակցություն: Այդ հանգամանքի վառ վկայությունը դարձավ, օրինակ, էներգետիկայի նախարարի հրաժարականի պատմությունը, երբ Հայաստանի կառավարությունում գրանցվեց թերեւս աննախադեպ իրավիճակ՝ պաշտոնապես հայտարարվեց նախարարի հրաժարականը, իսկ հետո հայտարարվեց, որ նախագահի եւ վարչապետի հետ զրույցի արդյունքւմ նա կշարունակի պաշտոնավարումը: Ըստ այդմ, սանտիմետր առ սանտիմետր, պաշտոն առ պաշտոն եւ լիազորություն առ լիազորություն ներհամակարգային դիմակայությունը դրսեւորվում է բոլոր ուղղություններով:


Այդ իրավիճակում, միանգամայն հավանական է, երբ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն իրականում լինեն դե յուրե ենթակա վարչապետին, սակայն դե ֆակտո հենց վարչապետը լինի այդ կառույցներին ենթակա: Հենարանի փոխարեն դրանք կարող են լինել ականներ՝ դրված վարչապետի տակ, այդ թվում նաեւ քաղաքական պատասխանատվությամբ, որ դրվում է վարչապետի ուսերին: Հայաստանում համակարգը մոդելային առումով ենթարկվում է փոփոխության, ձեւավորվում են դե յուրե նոր հարաբերություններ, սակայն ակնհայտ է, որ դե ֆակտո մակարդակում դեռեւս տեւական ժամանակ պահպանվելու է հարաբերությունների նախկին կանոնակարգը եւ, այսպես ասած, նվազագույնը իներցիոն ազդեցությունը: Այդ առումով, ներկայումս կատարվող փոփոխությունները, կառուցվածքային կազմավորումները, ըստ երեւույթին, նույնքան միջանկյալ են, ընդ որում անկախ Սերժ Սարգսյանի կարգավիճակից, որքան միջանկյալ է այդ ամենի պլաստը՝ խորհրդարանական մեծամասնությունը:


Ներկայումս Հայաստանն անցումային փուլում է եւ գլոբալ իմաստով բոլոր լուծումներն են կրում այդ փուլի ազդեցությունը, ըստ այդմ կանխորոշիչը առավել մասշտաբային նախաձեռնություններն են, որոնք պարփակում են ներկայիս ներքին գործընթացը, այսպես ասած՝ ներսից ու դրսից: Դրանք հիմնական առումեվ երկուսն են՝ նոյեմբերի 24-ին ստորագրված Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրն ու դրանից մոտ մեկ ամիս անց ներկայացված բանակի արդիականացման յոթնամյա ծրագիրը: Դրանք այն ռելսերն են, որոնցով պետք է անցնի Հայաստանն անցումային կամ միջանկյալ այս փուլից»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատասենյակում ո՞ւմ նկարն է փակցված՝ հարցրինք կառավարության մեր աղբյուրին: «Սերժ Սարգսյանի»: Սերժ Սարգսյանի աշխատասենյակում ո՞ւմ նկարն է փակցված՝ հարցրինք նախագահականի մեր զրուցակցին։ «Ինչպես նկատել եք` ոչ մեկի»: Վարչապետական կառավարմամբ երկրներում` Միացյալ Թագավորությունում` թագուհու, Գերմանիայում նախագահ Շտայնմայերի նկարներն են կախված, Հայաստանում ապրիլի 9-ից հետո, վարչապետ դառնալու դեպքում, Սերժ Սարգսյանն Արմեն Սարգսյանի նկա՞րն է փակցնելու, դուք էլ Սերժ Սարգսյանի նկարը հանելու եք, Արմեն Սարգսյանի նկարո՞վ եք փոխարինելու՝ հարցրինք ՀՀԿ-ական պաշտոնյային: «Պետական խորհրդանիշներն են` դրոշն ու զինանշանը. երկրի ղեկավարների նկարների առկայությունը խորհրդանիշների կողքին պարտադիր նորմ չէ, այլ քաղաքական ձեւավորված ավանդույթ՝ ոչ ավելին։ Ո՛չ, չենք հանելու»: Բա Արմեն Սարգսյանը չի՞ նեղանա: «Մի տառապեք, չի նեղանա»։


Նույն թերթը նաեւ տեղեկացնում է. «Վանաձորի նախկին քաղաքապետին պատկանող «Բելիսիմո» ռեստորանը տուգանել են 6 մլն դրամով։ Վանաձորի գազիֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը պարզել է, որ ռեստորանն ապօրինի գազի գիծ է քաշել եւ տարիներ շարունակ «լեւի» գազ է օգտագործել։ Տեղեկություններ կան, որ վնասի չափն ավելի մեծ է, քան տուգանքինը, ռեստորանը գործում է մոտավորապես մեկ տասնամյակ։ Արդեն երկու օր է՝ մեզ չի հաջողվում կապ հաստատել նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի, ինչպես նաեւ ԳԳՄ Վանաձորի մասնաճյուղի պետի հետ, իսկ գրասենյակը փաստը չի մեկնաբանում»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ «Ծառուկյան» խմբակցությունը ամբողջ կազմով բոյկոտել էր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը: Խմբակցությունը հանձնաժողովում ներկայացված է հինգ անդամով, այդ թվում՝ հանձնաժողովի փոխնախագահ Արգամ Աբրահամյանը եւ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ բոյկոտի պատճառը հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի պահվածքն է, ով ոչ միայն ամեն ինչ անում է «Ծառուկյան» դաշինքի ներկայացրած նախագծերը մերժելու համար, այլ վերջերս անդրադառնալով Միքայել Մելքումյանի ներկայացրած նախագծերից մեկին՝ հայտարարեց. «Նույնիսկ տնտեսագիտական համալսարանի երկրորդ կուրսի ուսանողը նման մակարդակի նախագիծ չէր կարող ներկայացնել»:


Նույն թերթը նաեւ գրում է. «Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը երկուշաբթի օրը հանդիպեց ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների հետ, իսկ «Ծառուկյան» դաշինքի եւ «Ելքի» հետ հանդիպումը հետաձգվում է: Պատճառն այն է, որ եւ՛ «Ծառուկյան» դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը եւ «Ելքի» ղեկավար Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չեն: Այս խմբակցությունների հետ հանդիպումները, ամենայն հավանականությամբ, կկայանան մյուս շաբաթ, երբ նրանք կվերադառնան Հայաստան: Մեր տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանը եւս երեք օրով մեկնելու է արտերկիր»։


«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Մեդիալաբ» կայքի տնօրեն եւ գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի հասցեին սպառնալիքներ պարունակող գրառումներ են արվել: Ինչպես պարզվել է մի շարք պնդումներից, գրառումներ կատարողը ՊՆ աշխատակից է: Ամեն դեպքում, այդպես են հայտնում կայքից: Նա չսհամանափակվելով հրապարակային մեկնաբանություններով, անցել է նամակագրության դաշտ ու այդտեղ եւս սպառնացել Մարիաննա Գրիգորյանին: Գրիգորյանը պատրաստվում է Սաքունցի գրասենյակի միջոցով դիմել դատախազություն: Ակնհայտ է, որ սա բռի ու կոպիտ ոտնձգություն է ազատ խոսքի նկատմամբ: Հետաքրքիր է, այսպես ենք ինտեգրվում Եվրոպական ընտանի՞ք, թե դրանք լոկ խոսքեր են»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՍԴ անդամ Կիմ Բալայանի լիազորությունները դադարել են: Նրա 70-ամյակը լրացել էր 2017 թվականի հոկտեմվերի 15-ին, սակայն քանի որ տարիքը լրանալու պահին մասնակցում էր երկու գործերի դատաքննությանը, ապա նրա լիազորությունները դադարեցին այդ գործերի ավարտման օրը: Նախօրեին արդեն ՍԴ անդամներն ու աշխատակազմը հրաժեշտի երեկո են կազմակերպել եւ հրաժեշտ տվել Բալայանին: Արդեն քանի ամիս է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ Կիմ Բալայանի տեղի ամենահավանական թեկնածուն ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն է: Վերջինս ակնկալիքներ ունի զբաղեցնել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի տեղը, սակայն դրա համար նախ պետք է դառնա ՍԴ անդամ: Նշենք, որ Գագիկ Հարությունյանն, այս տարվա մարտի 23-ին դառնում է 70 տարեկան եւ օրենքի ուժով նրա լիազորությունները դադարում են: Այժմ իշխանությունները այդ պաշտոնին տեսնում են հենց Հրայր Թովմասյանին: ՍԴ անդամը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հենց ամբողջ խնդիրն այն է, որ Հրայր Թովմասյանը ՀՀԿ-ական է: Արդյոք նա ՀՀԿ-ն լքելու դիմում կգրի: Սովորաբար, հայկական իրականության մեջ հակառակն է լինում, դառնում են իշխող կուսակցության անդամ, որպեսզի պաշտոն ստանան»:

2.400 մարդ՝ 1 ժամվա ընթացքում. Լոռու մարզում կկառուցվի 8 կմ երկարությամբ ճոպանուղի
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel