28.03.2024
Նիկոլ Փաշինյան պարզաբանել է «հռոմեական թյուրիմացության» հանգուցալուծումը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԱՄՆ-ն շարունակելու է օժանդակել կառավարության նախաձեռնված ռեֆորմներին. Ռիչարդ Միլս

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերին:

Հանդիպմանը քննարկվել են հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Այս համատեքստում զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են հաջորդ շաբաթ նախատեսվող՝ ՀՀ կառավարություն-ԱՄՆ ՄԶԳ համագործակցությանը նվիրված շնորհանդես-քննարկմանը, որի ժամանակ ներկայացվելու են տարբեր ոլորտներում իրականացված ծրագրերը, ընթացիկ նախաձեռնությունները և արձանագրված արդյունքները:

Կառավարության ղեկավարը կարևորել է երկկողմ արդյունավետ համագործակցությունը, որի շրջանակում համատեղ իրականացվող ծրագրերը նպաստում են Հայաստանի կայուն զարգացմանը: «Բարձր ենք գնահատում ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են ՀՀ տնտեսական աճի ապահովմանը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարի հաջող իրականացմանը և կառավարման արդյունավետության բարձրացման», - նշել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին:

Դեսպան Ռիչարդ Միլսը ողջունել է նախաձեռնված ռեֆորմները և վերահաստատել ԱՄՆ՝ այդ գործընթացին օժանդակությունը շարունակելու պատրաստակամությունը: «ԱՄՆ կառավարությունը Միջազգային զարգացման գործակալության տարաբնույթ ծրագրերի միջոցով աջակցում է ՀՀ կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգին, որը միտված է ժողովրդավարության ու ներդրումների համար բարենպաստ պայմանների ձևավորմանը», - ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը:

Մամուլ. ուժային կառույցները դրվում են վարչապետի ենթակայության տակ․ ակա՞ն, թե՞ հենարան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար