29.03.2024
Վրաստանը հրաժարվում է ռուսական գազից
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԵՄ–ն ռազմավարական կարևորություն է տալիս Ադրբեջանին, որպես տրանսպորտային միջանցքի

ԵՄ տրանսպորտի հանձնաժողովի նախագահն Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է միջազգային տրանսպորտի ու տարանցման բնագավառում Բաքվի հետ այդ միության համագործակցության կարևորությունը:

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդման համաձայն, Հենրի Հոլոլին, որ ԵՄ տրանսպորտի հանձնաժողովի անդամների ընկերակցությամբ Բաքու է ուղևորվել, երկուշաբթի օրը Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է որպես միջազգային տրանսպորտի գլխավոր դերակատարներից Ադրբեջանի կարևորությունը: Նա ասել է. «ԵՄ-ն ցանկանում է այս բաժնում ընդլայնել Բաքվի հետ համագործակցությունը»:

ԵՄ տրանսպորտի հանձնաժողովի նախագահն Ադրբեջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծումն, այդ թվում նոր նավահանգիստների կառուցումն ու տրանսպորտային ցանցերի համալրումն այդ երկրի համար մեծ ձեռքբերում է համարել:

Հանդիպման ժամանակ կողմերն ընդգծեցին տրանսպորտի ոլորտում Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև կանոնավոր շփումների և այս բաժնում համագործակցության խորացման ուղղությամբ մտքերի փոխանակման անհրաժեշտությունը:

Ղարաբաղյան հակամարտությունը  ԵԱՀԿ առաջնահերություններից է.  Անջելինո Ալֆանո
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար