29.03.2024
Շահարկումներ են․ Նալբանդյանը՝ Նժդեհի արձանը հանելու ՌԴ-ում հնչող պահանջի մասին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Թող տեղում համոզվի. Նալբանդյանն առաջարկեց Ալիեւին հրավիրել Երեւան

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն առաջարկեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հրավիիրել Էրեբունի-Երեւանի 2800-ամյա հոբելյանի տոնակատարությանը:


Երեւանի վերաբերյալ տարածքային պատկանելության մասին Ալիեւի շարունակական հայտարարությունների հետ կապված՝ նախարարը հունվարի 29-ին մամուլի ասուլիսում նշել է, որ լավագույնը կլիներ Ադրբեջանի նախագահին Երեւանի 2800-ամյակի տոնակատարությանը հրավիրելը: «Թող տեղում համոզվի»,- նշեց նախարարը՝ հիշեցնելով, որ ընթացիկ տարում Հայաստանը կնշի Առաջին հանրապետության 100-ամյակը եւ մայիսյան հաղթանակները: Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի ներկայիս նախագահի հայրը՝ Հեյդար Ալիեւը ժամանակին այցելել է Սարդարապատի հուշահամալիր: Գուցե մի անգամ Ադրբեջանի ներկայիս նախագահն էլ այցելի, նշեց նախարարը:


Ըստ որում՝ նա արձանագրեց, որ Ադրբեջանը մշտապես փորձում է հրաժարվել պայմանավորվածություններից: «Շատ կարուոր է, որ դրանք կատարվեն: Բանակցություններն այլընտրանք չունեն»,- նշեց ԱԳ նախարարը:


Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է նկատի ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, խոսելով փոխզիջումների մասին, Էդվարդ Նալբանդյանը հիշեցրեց, որ համանախագհները միասնական մոտեցում ունեն, որն արտացոլված է 5 հայտարարություններում, դրանցում խոսք է գնում նաեւ փոխզիջումների մասին: Դրա հետ մեկտեղ նա շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կարող է որոշվել քաղաքացիների ազատ կամարտահայտությամբ եւ միջազգային պարտադիր նշանակություն ունենալ:

Վրաստանը հրաժարվում է ռուսական գազից
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար